07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Խոշոր հրդեհ Լենինգրադյան փողոցում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում կիսախարխուլ շինությունում խոշոր հրդեհ է բռնկվել և այն տարածվում է։

Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական մի քանի խմբեր, ովքեր մեծ դժվարությամբ փորձում են կրակի տարածումը կանխել։ Տեղանքը բավականին դժվարանցանելի է և հրշեջները մեծ դժվարությամբ են աշխատում։

Հրդեհը մարելուց հետո միայն պարզ կլինի՝ ներսում տուժած կամ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ, քանի որ հավաքվածներն ասում էին, որ այդտեղ միշտ լինում են մարդիկ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններից հետո։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ