Վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 4.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 30/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Արևշատ Թ.-ին և դիմել փախուստի: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 15.30-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասից, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել […]