No comment

Նոր կառավարության կազմը դեռևս չի քննարկվել ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերում: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: <<Անվանական հարց չի քննարկվել: Ապագա կազմը լինելու է համախոհների թիվ, որը կկարողանա տալ համապատասխան արձագանքներ երկարաժամկետ ու կարճաժամկետ խնդիրներին>>: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Իսկ […]
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում։ Նա նշեց, որ ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցները բոլորը միաձայն հաստատել են Կարապետյանի թեկնածությունը։ Նշվեց նաեւ, որ Կարեն Կարապետյանը եւս ներկա եղել է ՀՀԿ խորհրդի նիստին։ Լրագրողները հետաքրքրվեցին Հովիկ Աբրահամյանի տրամադրությունից, ինչին ի պատասխան՝ Մարգարիտ Եսայանը նշեց, […]
Քիչ առաջ ավարտվեցին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ առավոտյան Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց վարչապետի պաշտոնից հրաժարական: Այսօր նիստերում քննարկվել է հաջորդ վարչապետի հարցը: <<Ներկայացվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը ու երաշխավորվեց ՀՀԿ խորհդրին ներկայացնելու համար ու քննարկվեց և այն հավանության արժանացավ՚>>: Աշոտյանը հիշեցրեց, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կառավարեց երկու տարի: […]
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն, ով նախկինում Արդարադատության նախարար էր, նոր կառավարության կազմում իրեն չի տեսնում: Այս մասին նա նշեց այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ: Թովմասյանն անդրադարձավ նաև Հովիկ Աբրահամյանի հրաժարականին: Հարցին, թե ինչ է լինելու նախկին վարչապետի հետ, նա զարմացած նայեց, իսկ Կարեն Կարապետյանի թեկնածության մասին նա ասաց. Կաշխատի, կտեսնենք:
<<Դե որ հրաժարական է տվել, ուրեմն սպասելի էր էլի>>,-ի պատասխան մեր հարցին, թե սպասելի էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականն, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հնարավոր թեկնածությանը, գեներալը չմեկնաբանեց: Իսկ ՀՀԿ խմբակցության այլ պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ Հովիկ Աբրահամյանի աշխատանքի վերաբերյալ նկատեց, որ նախկին վարչապետն այսօր Կառավարության նիստի ժամանակ […]
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության՝ 7, խարդախության՝ 10, շորթման և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
<<Այդ մարդն ինքնուրույն հրաժարվել է, ինքն է որոշել>>,-այսօր նախքան ՀՀԿ խորհրդի նիստն ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին:Հարցին, թե չի անհանգստանում, որ կարող է կորցնել իր պաշտոնը, նա պատասխանեց. <<Ես որ չեմ փոխվելու, մնացածը չգիտեմ>>: Մանրամասները` տեսանյութում:
ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա նշեց, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր մարտահրավերները ու հասարակության։ Արտակ Զաքարյանի խոսքով՝ այսօր հրավիրված խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերում նախատեսվում է քննարկել նոր վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը: «Այլ թեկնածուներ չկան»,- ասաց […]