04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Ինչպես նշվում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում, Նախագահի հրամանագրում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` […]

Սերենա Ուիլյամսն այլևս աշխարհի առաջին ռակետը չէ

Գերմանուհի Անժելիկ Կերբերը հաջորդ շաբաթ կգլխավորի WTA-ի վարկանիշային աղյուսակը: Նա կշրջանցի ամերիկուհի Սերենա Ուիլյամսին, ով անսպխասելիորեն US Open-ի կիսաեզրափակչում պարտվել էր չեխ Կարոլինա Պլիշկովային։ Հիշեցնենք՝ 34-ամյա Ուիլյամսը վարկանիշային աղյուսակը գլխավորել է 186 շաբաթ շարունակ:

«Այ քեզ բան…». Վիտալի Բալասանյանը` Սեյրան Օհանյանի փոխարե՞ն

«Այ քեզ բան, ես գյուղում եմ, ինտերնետ չունեմ, ի՞նչ իմանամ` ինչ են գրում»,-Henaran.am-ի հարցին այսպես արձագանքեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ումից փորձեցինք մեկնաբանություն ստանալ հրապարակումների մասին, թե նոր Կառավարության կազմում նաև ինքն է լինելու: Ըստ մամուլի` Վիտալի Բալասանյանը փոխարինելու է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այլ հարցերի նա չպատասխանեց` նշելով, որ հեռախոսով հարցազրույցներ չի տալիս: Հիշեցնենք, երեկ […]

Այլեւս չեն կարողանում դիմադրել փախստականներին․ Սերբիան օգնություն է խնդրում

Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտարարել է, որ այսօր երկրի կառավարությունը պաշտոնապես դիմել է Ավստրիայի եւ Ֆրանսիայի ղեկավարությանը՝ խնդրելով օգնել անօրինական փախստականների դեմ պայքարի հարցում։ «Մենք ցանկանում ենք կասեցնել ապօրինի կերպով սահմանի հատումը եւ դրա համար մեզ օգնություն է պետք»,- ասել է նա։ Հարկ է նշել, որ միայն այս տարվա սեպտեմբերի 3-8-ը ընկած ժամանակահատվածում […]

Պավլիկ Մանուկյանին վիրահատում են

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում սկսվել է: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանից: Ավելի վաղ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալին լուրջ վիրահատություն է սպասվում՝ ոսկրային:

Կարմիր գիծը` շորթիչ. Իրատես

Քաղաքացի Զ.-ն, անկեղծ ասած, մի քիչ ցրված մարդ է։ Օրերս նա 1 ժամ կայանվեց Կորյունի փողոցում, «պոնչիկանոցի» հատվածում։ Քաղաքացի Զ-ն շտապում էր։ Նա ՏМՏ–ով բարեխղճորեն փոխանցում է կայանման համար նախատեսված 100 դրամ վարձը:  Գումարը տեղ չի հասնում։ Պատասխանն անվարան էր. «Հարգելի վարորդ, Դուք ուղարկել եք սխալ ֆորմատի համարանիշ»։ Վարորդը կրկին 100 դրամ է փոխանցում: Պատասխանը նույն էր, ուղարկվել Է […]

Ո՞ւմ կբերի Կարեն Կարապետյանը

Արդեն երեկ պարզ դարձավ, որ իշխող «Հանրապետականի» թեկնածուն վարչապետի պաշտոնում Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանն է: 10-օրյա ժամկետում Ազգային ժողովը պիտի հաստատի վարչապետի թեկնածությունը, և ամենայն հավանականությամբ հենց նա էլ կդառնա ՀՀ 14-րդ վարչապետը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նաև նրա մամլո խոսնակ Գոհար Պողոսյանն էր ներկայացրել հրաժարականի դիմում: Կարեն Կարապետյանի […]

Ողջ ճշմարտությունը. Առավոտ

Երբ 1996 թվականին Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի ճշմամբ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկադրեց վարչապետ Հրանտ Բագրատյանին հրաժարական տալ, ընդդիմադիրներն ասացին. «Վարչապետի կամ կառավարության հրաժարականով ոչ մի հարց չի լուծվի, երկրում ստեղծված օրհասական վիճակի հաճար պատասխանատու է նախագահը։ Այ, եթե նա՛ հրաժարական տա, մեր բոլոր խնդիրները կլուծվեն»։ Դրանից մոտ մեկուկես տարի անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, […]

Մեր տնտեսության մեջ ներդրումների քաղց կա. տնտեսագետ

«Մեր տնտեսության մեջ ներդրումների քաղց կա, իսկ  դա նշանակում է՝ ՀՀ-ն հրապուրիչ չէ ներդրողների համար:Պետք է  շեշտել՝ խոսքը վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև ներքին տնտեսավարողներին», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Տնտեսագետն ընդգծեց՝ ակնհայտ է՝ յուրաքանչյուր  ներդրող մտածում է  անել այնպիսի քայլեր, որ իր կապիտալը չկորցնի, իսկ մեր երկրի տնտեսությունն այս առումով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված