15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որդուն մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվող հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվող՝ երեխայի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Որոշումը կայացրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ վարորդին սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմանում դանակահարել է երեխայի հայրը, դանակահարությանը նախորդել է վիճաբանություն:

Վարորդը՝ Վանիկ Սարգսյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել:

Վրաերթը տեղի էր ունեցել հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ, 1978թ. ծնված Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել էր: Հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի դատաքննությունը դեռ չի սկսվել: Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:

Վրաերթի գործն ուղարկվել է դատարան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ