17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Կքննարկվի Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը․ Ա․ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի նիստից առաջ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա նշեց, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր մարտահրավերները ու հասարակության։

 

Արտակ Զաքարյանի խոսքով՝ այսօր հրավիրված խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերում նախատեսվում է քննարկել նոր վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը:  «Այլ թեկնածուներ չկան»,- ասաց նա։

Իսկ այն հարցը, որ Կարապետյանը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ չէ, ըստ Ա․ Զաքարյանի՝ որեւէ խնդիր չի առաջացնում։

«Հանրապետական կուսակցությունը կուսակցամոլությամբ չի զբաղվում եւ միշտ կարողացել է համախոհների եւ իր հետ համագործակցողների հետ երկար ճանապարհ անցնել»,- ասաց նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ