Բացառիկ ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 20-ին բացվելու է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ցուցահանդեսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Նա նշել է, որ ցուցադրության մեջ ներառված են հազվագյուտ պատմական դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին: […]





































