21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայրիկյանը լիարժեք չի տոնի

«ՀՀ անկախության 25-ամյակն է, բայց լիարժեք տոնել չենք կարողանա, քանի որ Ազագային ինքնորոշում միավորման հին անդամներից 3-ը բանտում են՝ Մարտիրոս Հակոբյան (Դեդ), Կարո Եղնուկյան, Մհեր Մազմանյան»,-այսօր՝սեպտեմբերի 16-ին,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի խոսքով՝ ՀՀ ինքնիշխանությանը վտանգ է սպառնում: Հայրիկյանը շեշտում է, որ քաղաքացիների իրավունքները ամենուր ոտնահարվում են:

«Նրանք զրկված են ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորությունից, խոսքի ազատությունից: Շատ խորհրդանշական է այն, որ աշխարհի բոլոր ազգերը առաջընթաց են ապրում, բացի Ռուսաստանի հետ «սերտ հարաբերությունների մեջ գտնվող», հայ ազգից: Մի բան կա, որ մեր քաղաքացիները պետք է հասկանան.եթե դու նավ  ես պատրաստում, այն պետք է ծովում նավարկի: Եթե դու ուզում ես անկախ Հայաստան, ապա այն նավարկելու մեկ տեղ ունի՝ քաղաքակիրթ աշխարհը»,-ընդգծել է Հայրիկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ