20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողի ինքնազգացողությունը վատացել է

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով  այսօրվա դատական նիստն ընդմիջվեց ամբաստանյալներից մեկի՝ Մովսես Ազարյանի  ինքնազգացողությունը վատանալու պատճառով: Մովսես  Ազարյանը դատական նիստի մեկնարկին ասել է, որ իրեն վատ է զգում, գլխապտույտ ունի և սրտխառնոց: Ամբաստանյալի համար դատարան «Շտապօգնություն» են կանչել, այս պահին նրան հետազոտում են: Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական […]

Պետք է կանխել եւ դատապարտել ԱՊՀ տարածքում ուժի միջոցով հակամարտությունները լուծելու փորձերը. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Զրուցակիցները քննարկել են ԱՊՀ ՄԽՎ առաջիկա խորհրդի նիստին ՀՀ պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: […]

Քանի համայնքում է հաղթել ու պարտվել ՀՀԿ-ը

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ «Հանրապետական» կուսակցությունը  թեկնածուներ է առաջադրվել 237 համայնքներում, որից 161-ում ՀՀԿ-ը հաղթել է: «Նախնական տվյալներով` 20-ից 25 համայնքներում է ՀՀԿ-ը պարտություն կրել»,-հավելեց նա: […]

Կարեն Կարապետյանի առաջին քայլը հույս է ներշնչել (վիդեո)

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը կարծում է, որ հանրաքվեն, որով ամրագրվեց մեր անկախությունը, զուտ տեխնիկական կողմն է ապահովում: «Անկախությունը ձեռք բերելը մի խնդիր է, այն պահպանելն ու զարգացնելը` հարցի մյուս կողմը»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց սահմանադրագետը: Սակայն, ըստ նրա, երաշխիքներն, որոնք պիտի ապահովեն անկախությունը, չեն պահպանվում մեզանում: Նախևառաջ պետության և քաղաքացու շահերը Հայաստանում չեմ համընկնում: Բացի այդ տնտեսության […]

Աղավնաձորցիները փակել են միջպետական ճանապարհը.մարզպետը հանդիպել է նրանց

Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիներն այսօր` սեպտեմբերի 19-ին փակել են  Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը: Գյուղապետի խոսքով՝ ճանապարհը բացել են կարճ ժամանակ հետո.«Մարզպետը եկավ ու ասեց, որ բացենք: Նա խոստացավ բոլոր հարցերի պատասխանը տալ և լուծել մեր խնդիրը»: Նշենք, որ սեպտեմբերի 15-ին […]

ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունները հանդիպել են Բելառուսում

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը սեպտեմբերի 14-15-ը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 64-րդ նիստին։ Այն անցկացվել է Մինսկում, որտեղ պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը։ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը կարևորվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաև սահմանային անվտանգության ապահովման […]

Հզոր պայթյուն Նյու-Յորքում․ կան բազմաթիվ վիրավորներ /վիդեո/

Նյու-Յորքի ամենահայտնի թաղամասերից մեկում՝ Մանհեթենում, հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում, նախնական տեղեկություններով՝ կա 29 վիրավոր։ Վարկածներից մեկի համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն ռումբի հետեւանքով, սակայն քաղաքի իշխանությունները չեն շտապում տեղի ունեցածը ահաբեկչություն անվանել։ Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանում արդեն գրեթե բոլորն էլ գիտեն

Հայաստանում արդեն գրեթե բոլորն էլ գիտեն, որ երկրում առկա խնդիրներն ունեն խորը համակարգային բնույթ: Գրեթե բոլորն էլ գիտակցում են, որ քանի դեռ չի փոխվել ինստիտուտների բնույթը, քանի դեռ կրիմինալը, կոռուպցիան ու մոնոպոլիան շարունակում են մնալ հասարակական-քաղաքական հարաբերությունները կարգավորող ինստիտուտներ, անձերի տեղափոխությունը ոչ միայն ի զորու չի լինելու փոխելու այդ ամենը, այլև կարող է նույնիսկ խնդիրները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված