21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Աղավնաձորցիները փակել են միջպետական ճանապարհը.մարզպետը հանդիպել է նրանց

Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիներն այսօր` սեպտեմբերի 19-ին փակել են  Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը:

Գյուղապետի խոսքով՝ ճանապարհը բացել են կարճ ժամանակ հետո.«Մարզպետը եկավ ու ասեց, որ բացենք: Նա խոստացավ բոլոր հարցերի պատասխանը տալ և լուծել մեր խնդիրը»:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին աղավնաձորցիները հանդիպել էին Եղեգնաձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, ոն ասել էր, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից  հետո:

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում  փակ են դպրոցն ու մանկապարտեզը: Այսկերպ գյուղացիները բողոքում են դեռ նախորդ տարի մթերված խաղողի դիմաց գումար չստանալու դեմ:

Հիշեցնենք, որ մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ