20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՀԿ-ական թեկնածուն խոստացել էր շնորհավորել. Նոր Կյանքի նորընտիր գյուղապետ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին  Հայատանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին:  Արարատի մարզի Նոր կյանք գյուղում նախնական տվյալներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը` ստանալով 467 քվե: Իսկ նրա մրցակից, գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանը ստացել է 400 քվե: «Ընտրությունները անցան առանց արտառոց միջադեպերի:Անկեղծ ասած ես ավելի բարձր ակնկալիքներ ունեի, բայց ընդհանուր հաշվով արդարացան իմ […]

Շահեն Հարությունյանը ոստիկանությունում է

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը այս պահին գտնվում է ոստիկանության կենտրոնի բաժանմունքում: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Շահեն Հարությունյանը: Լուրը տարածել է նրա ընկերներից Արուսյակ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառելով. «Շահենին նորից ձերբակալել են։ Իր բոլոր ընկերներին և համակիրներին խնդրում եմ արագ մոբիլիզացվել ու չթողնել նոր անօրենություններ Շանթի որդու հանդեպ»: Հիշեցնենք, […]

Մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր «Վերնիսաժ»-ի տարածքում մեկնարկել է ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված էին 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք: Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:  Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ընտրված 50 […]

ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը կայցելի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 19-ից 21-ը կայցելի Հայաստան: Այցի ընթացքում կքննարկվեն ինժեներական ապահովման և ականազերծման ոլորտի հետ կապված հարցեր:

Նախագահն այցելել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդես /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդես, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը: Ավանդաբար անցկացվող հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին այս տարի Հայաստանից և Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, […]

«Վաղ է որևէ եզրահանգումների գալ». Ա. Մինասյանն` իր ու վարչապետի բանավեճից

«Ես, որպես Կառավարության անդամ, իմ գործն եմ ուզում անել, և այն հիմնական խնդիրները, որ վարչապետը բարձրաձայնում է, այդ խնդիրների լուծման նաև, ընդ որում բավական լուրջ առաջարկներ մենք պատրաստվում ենք անել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիակայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն` անդրադառնալով օրեր առաջ Կառավարության նիստի ժամանակ արձանագրված միջադեպին իր և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի միջև:  Ա. […]

Ծաղկահովիտում տոնում են Միայնակ Գայլի հաղթանակը

«Երեկ՝ սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ես հանձնաժողովի անդամ էի: Ընտրությունները նորմալ էին անցնում մինչ այն պահը, երբ Արայիկի կինը հագավ ամուսնու նկարով վերնաշապիկ: Նախկին մարզպետի օգնականը՝ Կարեն Տոնոյանը «հարձակում»  գործեց բոլորի վրա, պահանջելով, որ Արայիկի կնոջը դուրս հրավիրեն: Արայիկի կինը չհանեց իր հագած վերնաշապիկը և ոչ էլ դուրս եկավ տեղամասից: Արայիկի նկարով բոլորն […]

Հայաստանցին անկա՞խ է (վիդեո)

«ԱՆկախության ձեռքբերումից հետո այսօր մեր իշխանության և հասարակության խնդիրը դրա ամրագրմանը ձեռնամուխ լինելն է»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Ըստ նրա` աշխատանքը պետք է կատարվի ոչ միայն իշխանության, այլև հասարակության կողմից: Henaran.am-ը բանախոսից հետաքրքրվեց, թե որքանով է անկախ հայաստանցին: Մանրամասները` տեսանյութը:

Ձերբակալված կնոջ մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել. ՔԿ

Քրեական գործով կասկածյալ Քրիստինե Մ.-ն հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ հատուկ քննչական կոմիտեից  հայտնում են, որ մասնավորապես՝ ձերբակալված անձանց պահման վայրից իրազեկում է ստացվել այն մասին, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալված Քրիստինե Մ.-ի մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված