15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր «Վերնիսաժ»-ի տարածքում մեկնարկել է ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված էին 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:

Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:  Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ընտրված 50 տաղավարները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակները: Մեր հայրենակիցները արդեն 5 տարի է՝ մասնակցում են անկախ Հայաստանի կայացմանը եւ իրենց գործերով, նորարարությամբ, ստեղծագործական մոտեցումներով, գործնական մասնակցությամբ նպաստում են լրացնելու ու զարգացնելու տնտեսության որոոշակի ուղղություններ: Նախորդ տարիների համեմատ աճել է մասնակիցների թիվը, ավելացել է ներկայացված ապրանքների տեսականին: Կարծում եմ, որ նման ցուցահանդեսները օգնում են, որպեսզի սիրիահայերն առավել ակտիվորեն ինտերգրվեն հայ հասարակությանը: Ցանկանում եմ ողջունել եւ շնորհավորել մեր հայրենակիցներին այսպիսի գեղեցիկ առիթներ մեզ նվիրելու համար եւ մաղթել, որ յուրաքանչյուրը կարողանա հաստատվել եւ  աշխատատեղ ունենալ Հայրենիքում»:

Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաեւ սեմտեմբերի 20-ին ժամը 10:00-19:00ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ