28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Վաղ է որևէ եզրահանգումների գալ». Ա. Մինասյանն` իր ու վարչապետի բանավեճից

«Ես, որպես Կառավարության անդամ, իմ գործն եմ ուզում անել, և այն հիմնական խնդիրները, որ վարչապետը բարձրաձայնում է, այդ խնդիրների լուծման նաև, ընդ որում բավական լուրջ առաջարկներ մենք պատրաստվում ենք անել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիակայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն` անդրադառնալով օրեր առաջ Կառավարության նիստի ժամանակ արձանագրված միջադեպին իր և նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի միջև:  Ա. Մինասյանն ընդգծեց, որ  բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ շատ ավելի մեծ արդյունքներ են ունենալու մի կողմից, մյուս կողմից տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում ներդրողներին անհրաժեշտ մեկ կենտրոնից ծառայության մատուցման համակարգի ներդրում է լինելու: Զարգացման հիմնադրամի ներդրման միջոցով ևս փորձում է արվելու նաև այս համակարգը զարգացնել ու առաջ տանել:

«Ինձ համար սկզբունքային նշանակություն ունի, որ անկախ նրանից, թե ով է կառավարության անդամը , շատ ավելի արդյունավետ է, եթե ձևավորվի այնպիսի համակարգ, որը ծառայի մեր տնտեսության զարգացմանն ու առաջխաղացմանը, և ես պատրաստ եմ ամեն ինչ անել, միայն թե կարևորը մեր տնտեսությունն անհրաժեշտ մրցակցությունն ունենա, և ցանկացած գործողություն, որը մեր կուսակցությունների, հանրապետության նախագահի գնահատմամբ դուրս կլինի այդ համակարգից, կարող  է նաև հնչել ինձ ուղղված գնահատական:

Իսկ ինչ վերաբերում է որևէ այլ թեմայով զրույցներին, ես կարծում եմ` վաղ է որևէ եզրահանգումների գալ, կգա ժամանակն, ամեն ինչ պարզ կլինի, այդ թվում` նաև Կառավարության նոր կաբինետը կձևավորվի, նոր ծրագիրը կլինի , և այնտեղ կտեսնեք եզրակացությունները»,-եզրակացրեց նախարարի պաշտոնակատարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ