15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ հավատում. Կարեն Կարապետյանը սկսեց նկատողություններով

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում  վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողություն արեց ՊԵԿ նախագահին և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին:

Մինասյանը նիստին ներկայացրեց երկու որոշման նախագիծ, որով հարկային արտոնություն էր տրվում երկու ընկերության: Կարապետյանը հետաքրքրվեց, թե ընկերություններին արտոնություններ տալուց հետո պետությունը հետամուտ լինում է՝ պարզելու՝ որքանո՞վ է իր պարտականությունները կատարում արտոնություններ ստացած ընկերությունը:  Պարզվեց, որ մինչ այս պետությունը ոչ մի ընկերության գործունեությանը հետամուտ չի եղել, և վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարեց այսուհետ մշտական կապի մեջ լինել ընկերությունների հետ. «Ես նոր հանձնարարական չեմ տալիս, ասում եմ, որ ՊԵԿ-ն իր գործառույթը կատարի: Ասել եմ՝ ինքը իր գործառույթը կատարի»:

Վարչապետը  էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց, թե ընկերություններին արտոնություններ տալու ծրագիրը որքան ժամանակ է տևում:  Արծվիկ Մինասյանը պատասխանեց, թե մեկ շաբաթ: «Չեմ հավատում, Դուք նախարարների յոթ հատ վիզա եք ցույց տվել»,- արձագանքեց վարչապետը: Մինասյանը արձագանքեց, թե լրացուցիչ կտեղեկացնի, քանի որ հիմա հստակ չգտի:

«Չգիտեք: Բա ինչո՞ւ պարոն Մինասյան: Բիզնեսին աջակցող նախարարություն եք,Դուք բիզնեսի ձեռքը բռնած պետք է գնաք, որ բիզնեսը իրեն ապահով զգա»,- ասաց Կարապետյանը և հանձնարարեց, որ ՊԵԿ-ն ու Էկոնոմիկայի նախարարությունը միասին աշխատեն և այսուհետ ներկայացնեն, թե արտոնություններ տալը որքան ժամանակ է տևում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ