04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ական թեկնածուն խոստացել էր շնորհավորել. Նոր Կյանքի նորընտիր գյուղապետ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին  Հայատանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին:  Արարատի մարզի Նոր կյանք գյուղում նախնական տվյալներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը` ստանալով 467 քվե:
Իսկ նրա մրցակից, գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանը ստացել է 400 քվե:

«Ընտրությունները անցան առանց արտառոց միջադեպերի:Անկեղծ ասած ես ավելի բարձր ակնկալիքներ ունեի, բայց ընդհանուր հաշվով արդարացան իմ ակնկալիքները: Մասնակցությունը նորմայի սահմաններում էր: Այս պահին գյուղում գտնվող ընտրողների հիմնական մասը մասնակցեց ընտրություններին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանը:

«Ես անդամակցելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթեցի արդեն 12 տարի գործող ՀՀԿ-ական գյուղապետին: Իմ թիմակիցները կտրականապես դեմ էին, որ ես հաշվարկի ժամանակ ներկա գտնվեմ ու ես մնացի շտաբում: Մայիս Սարգսյանը մինչ ընտրությունը ասել էր, որ իմ հաղթանակի դեպքում պատրաստ է սեղմել ձեռքս ու շնորհավորել: Մինչ այս պահը, սակայն, չի շնորհավորել»,-եզրափակեց Գարիկ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ