29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Վանաձորի քաղաքապետի ընտրությունն արդար էր»

Ֆեյսբուքյան օգտատեր Միհրան Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Վանաձորի քաղաքապետի ընտրությունն արդար էր: Ուղիղ եթերով ենք հետևել, բոլորի աչքի առաջ քվեաթերթիկներն ընկան քվեատուփ, ու եղավ այն, ինչ եղավ: Ոչ մի խաղի կանոն չի խախտվել: Թե քվեարկությունից առաջ ով ում հետ ինչ է պայմանավորվել, էական չէ, որովհետև Էդմոնի համար էլ գերխնդիրը ախպոր պաշտոնն էր, […]

Կուսակցական մանդատների կռիվ

Գյումրիում շարունակվում է ՏԻՄ ընտրություններից հետո կուսակցական մանդատների բաշխման «կռիվը»։ Այսօր վարչական դատարան են դիմել ԲՀԿ եւ Հայկական Վերածնունդ կուսակցությունները: Հայցի հիմնական պահանջն է, անվավեր ճանաչել թիվ 34 ԸԸՀ-ի հոկտեմբերի 9-ի որոշումը: Ընտրված համարել ընտրողների ձայներ ստացած կուսակցություններին ու համապատասխան թվով մանդատներ տրամադրել, բոնուսանին կարգով Բալասանյան դաշինքին տրված մանդատները վերադարձնել: Թեեւ մինչ այժմ 3 քաղաքական […]

Կների՞ ժողովուրդը (վիդեո)

Henaran.am-ն այսօր նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանից հետաքրքրվեց, թե ընդդիմությունից իշխանություն, ապա կրկին ընդդիմադիր դաշտ անցումը կներվի արդյոք հասարակության կողմից և կստանա ձայներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիշեցնենք, որ Դալլաքյանն այսօր հրաժարվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ու Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոններից ու դուրս եկել ՀՀԿ-ից: Մանրամասները` տեսանյութում:

Պետք է նույնականացնել ազգ եւ բանակ հասկացությունները. Վիգեն Սարգսյան

Այսօր հայ ազգի յուրաքանչյուր զավակ իրեն Հայոց բանակի մասնիկը պետք է զգա եւ, ապրելով այդ գիտակցությամբ, իր մասնակցությունը բերի բանակաշինության ու Հայրենիքի պաշտպանության գործին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Մայր աթոռից  հայտնում են, որ Գարեգին Բ-ն, […]

Վարչապետը նոր խորհրդական ունի

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին որոշում է կայացրել, որով Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Կառավարությունից  հայտնում են, որ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Էդուարդ Ներսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»:

Երեվանում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նստաշրջանում կքննարկվեն ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները: Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ […]

Մհերը հրաշալի մարդ եւ հրաշալի ընկեր էր. ԲՀԿ-ն ցավակցում է

Այսօր դժբախտ պատահարից  զոհվել է ԲՀԿ Նուբարաշենի տարածքային կառույցի նախագահ Մհեր Հովհաննիսյանը։ ԲՀԿ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում  Մհեր Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին։ Մհերը հրաշալի մարդ եւ հրաշալի ընկեր էր։ Մենք աղոթում ենք մեր ընկերոջ հոգու հանգստության համար։  

Հակառակորդի կրակոցից ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել

Այսօր ժամը 12:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող 27-ամյա Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանի վիշտը և իր զորակցությունը […]

Արցախի հրաշալի պատասխանը` բոլոր հարցերին

Կիրակի հոկտոմբերի 9-ին, ԼՂՀ-ում նշվել է Բերքի տոնը: Տոնին մասնակցել էր նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն, ով այսօր լրագրողների հետ զրույցում այպես նկարագրեց այն. «Սա մի միջոցառում էր, որը պատասխան էր բոլոր վերջին ամիսներին տեղի ունեցած գործընթացներին քառօրյա պատերազմ, Հայաստանում տեղի ընթացող գործընթացներ և այլն: Սա միայն տոն չէր, մի քանի հազար տաղավարներ էին` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված