16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեքենան հետընթաց է կատարել եւ վնասվածք հասցրել մեկ տարեկան աղջնակին

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, «ձախ այտի հետտրավմատիկ հեմատոմա» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ներկայացրել 1-ամյա աղջկա, որտեղ նրա ծնողները հայտնել են, որ երեխան մարմնական վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում իրենց ավտոմեքենայի հետընթաց կատարելու ժամանակ սրահում վայր ընկնելու հետեւանքով: Կատարվում է քննություն:

Երկրպագուն Ռոնալդուի հետ սելֆի է արել ֆուտբոլային հանդիպման ընթացքում /վիդեո/

 Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ֆարերյան կղզիների հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրի հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ լուսանկարվել է երկրպագուի հետ: Ակտիվ երկրպագուն առաջ է նետվել ու սելֆի արել Ռոնալդուի հետ: Հիշեցնենք, որ այդ խաղում Պորտուգալիան հաղթել է 6:0 հաշվով, Ռոնալդուն խփել է մեկ գնդակ:  

71-ամյա տղամարդն ամուսնացել է 114-ամյա սիրելիի հետ /ֆոտո/

Չինաստանում արտասովոր հարսանիք է տեղի ունեցել։ 71-ամյա տղամարդն ամուսնացել է իր 114-ամյա սիրելիի հետ։ Զույգը ծանոթացել է տարիներ առաջ՝ ծերանոցում։ Չենն ասում է, որ կնոջը սիրահարվել է առաջին հայացքից եւ հենց նրա հետ է ցանկանում իր մնացած օրերն անցկացնել։   Չենն ասում է, որ մի քանի անգամ ամուսնական առաջարկ է արել կնոջը, սակայն վերջինը մերժել […]

Ինքնասպանության փորձ կատարողը հետախուզվում էր գողության մեղադրանքով

Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել 1986 թ. ծնված Ս.-ի կողմից ինքնասպանության փորձ կատարելու մասին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա հոկտեմբերի 7-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը […]

Մայրաքաղաքում ծնվել է 483 երեխա

Սեպտմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 478 երեխա՝ 242 տղա, 236  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38274 քաղաքացի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

24 ամյա Տիգրանը բարձրանալով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա՝ կոտրել է դիմապակին

Հոկտեմբերի 10-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները ոստիկանության Մալաթիայի բաժին զեկուցագիր են ներկայացրել, որ ժամը 22.30-ին Երեւանի Աթենքի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի քաղաքացու, որը բարձրանալով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա՝ կոտրել է դիմապակին: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի 1-ին դասակի […]

ՍԱՊԾ-ն կուսումնասիրի կաթնաշոռի փորձաքննության արդյունքները

«Հետք էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով վերտառությամբ հոդված, որում ներկայացվում են տեղական արտադրության կաթնաշոռի՝ սեպտեմբերի 6-7-ի արտադրության 7 նմուշների փորձաքննության արդյունքներ: Փորձարկված կաթնաշոռի տեսակներն ունեն պիտանիության կարճ ժամկետ՝ մինչև 7 օր: Հոկտեմբերի 10-ին հրապարակելու պարագայում` նշված խմբաքանակները վաղուց սպառվել են կամ ժամկետանց են, ուստի հնարավոր չէ շուկայում հայտնաբերել […]

Վրաերթի է ենթարկվել 17 տարեկան երիտասարդ

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթենքի փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված