01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Միջակությունն է ամեն տեղ, որ կարող է մեր հերն անիծել» (վիդեո)

«Սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ-ում ստեղծվեց նոր իրավիճակ, և սահմանադրական բարեփոխումների նպատակը մեր երկրում համակարգային փոփոխությունների նպատակն էր, ոչ թե փոփոխությունների, այլ բարեփոխումների»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթ ունենալով կառավարության ծրագրի մասին՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ  փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ու պատմական ելույթով, որտեղ նախանշեց քաղաքական ուժերի, հասարակության ապագա […]

Հայաստանի մի շարք մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը

Հայաստանի մի շարք մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Առաքելյանը նշել է, որ Հայաստանի Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը եւ մեկնարկ է տրվել թվային հեռուստահեռարձակմանը: Արթուր Առաքելյանը նշել է, որ […]

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեներբահչե». բուքմեյքերական կանխատեսումներ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ մրցափուլում  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի թուրքական «Ֆեներբահչեին»: William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Անգլիայի 20-ակի չեմպիոնին, որի հաղթանակի համար սահմանել է 1.57 գործակից: Թուրքական ակումբի հաղթանակն ունի 6.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.20: Տեղեկացնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեներբահչե» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին:

Ինչպե՞ս եք վերաբերում Սերժ Սարգսյանին. հարց՝ վարչապետին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրին հավանության տալու հարցի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչպես է վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանին: «Մենք սովոր ենք, որ այստեղ վարչապետները Կառավարության ծրագրերը ներկայացնելիս հղում են անում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին: Միգուցե դուք մտածում եք, որ Սերժ Սարգսյանը գլխովին ձախողե՞լ է իր նախընտրական ծրագիրը, թե՞ […]

Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից․ վարչապետ

Հայաստանի   Հանրապետության վարչապետ  Կարեն Կարապետյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներկայացնելիս   Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ,   Շնորհակալություն եմ հայտնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներկայացնելու հնարավորությունն ընձեռելու համար, ծրագիր, որը ներկայացնում է մեր թիմի տեսլականը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Կցանկանայի հատուկ ընդգծել, որ այս ծրագրի մշակման ընթացքում մենք բազում […]

Հրդեհ 144 մանկապարտեզում․ երեխաները տարհանվել են

Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.51-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում: Հրդեհի Բիս-1 կանչով դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Հրդեհը մարվել է ժամը 11.08-ին: Առաջին հարկի միջանցքում այրվել […]

Մեկնարկեց Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը

Հոկտեմբերի 20-ին մեկնարկեց «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում: Համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և  Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ: Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը նվիրված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին: Համաժողովին բացման […]

Նախարարը դեռ պետք է ճշտի /վիդեո/

«Անհրաժեշտ է ուսումնասիրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության աշխատանքների արդյունավետությունը»,-այս մասին հոկտեմբերի 20-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին հայտնեց տրանսպորտի,  կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նախարարը ընդգծեց, որ վատնումների ցանկացած փորձ կանխվելու է. «Մենք պետք է տեսնենք, թե ինչ ենք շարունակելու, եւ շարունակելու ենք արդյոք։ Սակայն դա ընդհանուր առմամբ, իսկ մինչ այդ ես պատրաստ չեմ պատասխանել հարցերին […]

«Կառավարության նոր ծրագիրն իրատեսական չէ»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է՝ կառավարության նոր ծրագիրն իրատեսական չէ: Սահմանադրության համաձայն՝ ապրիլին պետք է անցկացվեն նոր  ընտրություններ, պետք  է կկազմավորվի նոր կառավարություն: Հետեւաբար այս ծրագիրը ամենամեծ ցանկության դեպքում չեն կարողանա իրականացնել, փոխարենը կարող էին նախանշել ուղղությունները: Այդուհանդերձ, Հայրիկյանն անդրադարձավ ծրագրի որոշ դրույթներին՝ ընդգծելով, որ մասնավորապես երկրում գործազրկությունը կրճատելու համար կպահանջվի 2-3 տարի, 5-6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված