06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս եք վերաբերում Սերժ Սարգսյանին. հարց՝ վարչապետին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրին հավանության տալու հարցի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչպես է վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանին:

«Մենք սովոր ենք, որ այստեղ վարչապետները Կառավարության ծրագրերը ներկայացնելիս հղում են անում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին: Միգուցե դուք մտածում եք, որ Սերժ Սարգսյանը գլխովին ձախողե՞լ է իր նախընտրական ծրագիրը, թե՞ մտածում եք, որ ձեր և իր անունների կապվելը կարող է վարկաբեկիչ նշանակություն ունենալ ձեր կառավարության վրա»,-հարցրեց նա:

Փաշինյանը հետաքրքրվեց՝ կառավարության անդամներն ո՞ւմ են համարում իրենց առաջնորդ՝ վարչապետին, թե՞ Սերժ Սարգսյանին:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի կողմից արված այն հայտարարությունը, որ մոնոպոլիաները միշտ չէ, որ վատն են. Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր ՀՀԿ-ականների բնորոշումներին՝ նորանշանակ վարչապետի մասին:

«Երբ դուք նշանակվել էիք վարչապետ, ես կարդում էի, որ պատգամավորներն ասում էին՝ Կարեն Կարապետյանը լավ կառավարիչ է, լավ մենեջեր է: Վարչապետի կապացկությամբ նենց ասում են՝ մենեջեր, մենեջեր, տպավորություն է՝ Երևան-սիթիի տնօրեն են նշանակում: Բայց ամեն դեպքում ես նայեցի Հայռուսգազարդի՝ ձեր պաշտոնավարման ժամանակ 2009 թվականին ունեցել է 2 տոկոսից ավելի գերնորմատիվային կորուստ, տարին 4 միլիարդ դոլարի գազ անհետ կորել է, ու ոչ մեկ չգիտի դրա տեղը: Հիմա սա լավ կառավարման մասին է վկայո՞ւմ , թե՞ չէ»,-հարցրեց նա:

Պատասխանելով պատգամավորի հարցադրումներին վարչապետն ասաց.

«Հարցին, թե ինչպես եմ վերաբերվում Սերժ Սարգսյանին՝ շատ հարգալից, թե Կառավարության անդամներն ինձ ոնց են վերաբերվում իրենցից հարցրեք: Շարունակակա՞ն է, թե՞ չէ Սերժ Սարգսյանի ծրագիրը, այո, ինձ հրավիրել է վարչապետ աշխատելու Սերժ Սարգսյանը»:

Անդրադառնալով մոնոպոլիաների դեմ պայքարին՝ նա ասաց.«Ինչպես ենք պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ, շատ պարզ: Խաղի կանոնները բոլորի համար լինելու են նույն ձևի: Թե ոնց են իրենց մոնոպոլիաներն առաջացել, այս պահին ես համարում եմ, միգուցե ձևակերպումս մի քիչ կոռեկտ չէ՝ ինձ հետաքրքիր չի, բայց լինելու է բաց դաշտ, ով կլինի ավելի հաջողակ՝ ժամանակը ցույց կտա»:

Ինչ վերաբերում է Գազպրոմ Արմենիայի հետ կապված պատգամավորի դիտարկմանը, Կարեն Կարապետյանն ասաց. «Հպարտ եմ, որ կառավարել եմ այդ ընկերությունը, պարոն Փաշինյան, և համարում եմ ամենակայացած ընկերություններից մեկը, այդ ընկերությունը մեկ միլիարդ դոլարի ներդրում է արել ՀՀ-ում: Աշխարհում ամենագազիֆիկացված երկիրն է աշխարհում, ինչ վերաբերում է գերնորմատիվային կորուստներին, այդ ընկերությունը և մեր ռեգուլյատորը ունեն կոնֆլիկտ, այն նորմատիվը, որով հաշվարկվում է, Գազպրոմ Արմենիայի կորուստը դրանից ցածր է, բայց այն տոկոսը, որ դրված է սակագնում, դրանից բարձր է»:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ