16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Գոնե ամենահայտնի օլիգարխների թալանած միլիարդները վերադարձվեն բյուջե

Այն, որ այս գաղափարը դեռ հում է և ամբողջական մշակման կարիք ունի, ինձ համար անկասկած է։ Պետք է հստակեցնել և, կարծում եմ, փոփոխության ենթարկել գումարի չափը՝ տարբեր եկամուտներ ունեցող մարդկանց համար սահմանելով համապատասխան տարբեր չափեր։ Ամենակարևոր կողմերից մեկն էլ այն է, որ ապահովվի լիարժեք վստահություն այն կառույցի նկատմամբ, որը հավաքագրելու և տնօրինելու է այդ գումարը։ […]

Այգեստանում կատաստրոֆիկ վիճակ է. գյուղապետը չի ուզում թուքումուր ուտի

Արարատի մարզի Այգեստան գյուղում լարված իրավիճակ է: Հողի հարկերը չմուծելու համար հանրապետական գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը  դիմել է հարկադիր կատարողներին՝ բնակիչներից գումարները հավաքելու համար: Նա 77 հայց  է ներկայացրել: «Ես իմ պլանները կկատարեմ, չեմ գնա մարզպետարան, թուքումուր չեմ ուտի, իմ փոխարեն էլ մարզպետին վերեւում չեն թուքումրի»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գյուղապետը: Գյուղապետի  խոսքերով՝ գյուղում  կատաստրոֆիկ վիճակ […]

Հայաստանում ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում.սոցիոլոգ

« Հայաստանում ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում»,-այսօր՝ նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Կեսը մի բան  մի կերպ ծամում է քնելուց առաջ: 30%- ը բավարարում է հիմնական պահանջները, 20 %-ն ունի եկամուտներ, իրեն ոչ մի բանում չի սահմանափակում, սա մեր ընտանեկան կարողությունների  կառուցվածքն է այսօրվա Հայաստանում»,- նշեց Ադիբեկյանը: Սոցիոլոգի փոխանցմամբ՝   […]

«Ինչո՞վ է պայմանավորված 3,2 տոկոս տնտեսական աճի ապահովման հանգամանքը»

«2017 թվականի բյուջեի կառուցվածքը ոչ մի բանով չի տարբերվում նախորդից, բացի թվերի տեղափոխությունից», – այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահանգն Խաչատրյանը: «Բացատրությունները, հիմնավորումները շատ նման են նախորդ տարվա բացատրություններին ու հիմնավորումներին: Այսինքն՝ նոր իրավիճակի գնահատականը չեմ տեսնում», – ասաց Վահանգն Խաչատրյանը: Տնտեսագետը փորձել է հասկանալ, թե ինչով է պայմանավորված 3,2 տոկոս տնտեսական աճի ապահովման […]

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Ողջ մնալու արվեստ» հ/կ ղեկավար, Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը և ազատամարտիկ Շահե Աճեմյանը: ԹԵՄԱ՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում ադրբեջաբանական զինուժի սադրիչ գործողությունները. Ադրբեջանը արկակոծել է առաջնագծի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը. Ադրբեջանում մեկնարկած զինավարժությունները:

Որևէ բան չի փոխվի ընդհանրապես Հարավային Կովկասում

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համար ԱՄՆ ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին:  Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա` ամերիկացիները քվեարկել են ոչ թե Թրամփի օգտին, Քլինթոնի դեմ, այլ բոլոր երկրներում, նաև Հայաստանում, գոյություն ունի հոգնածություն էլիտայից: Խոսելով հարցից, թե ինչ ազդեցություն կունենա այս փոփոխությունը Հայաստանի վրա` նա ասաց, որ ԱՄՆ ապագա նախագահի […]

«Մենք պետք է զգոն լինենք. ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ»

Ինչպես հայտնել ենք,  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից  տեղեկացնում են՝ այսօր  ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը: Henaran.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: […]

Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, […]

«Սպասելի էր»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ադրբեջանի վարքը սպասելի էր: Անցած գիշերվանից մինչ այս պահը ԼՂ սահմանային շփման գծից վտանգավոր հարևանությամբ Ադրբեջանի կողմից նախաձեռնված աննախադեպ ծավալի ու ընդգրկման զորավարժությունների համատեքստում այդ երկրի զինվորական ստորաբաժանումները 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում են առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված ԼՂ պաշտպանության բանակի մարտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված