Ըշտը 2 հատ խփել եմ. Կայարանում սպանության մանրամասները
Երեւանի Կայարանի հրապարակում, նոյեմբերի 10-ին պարեկային կարգը պահպանող ոստիկաններից մեկին էր մոտեցել մի տղամարդ եւ հայտնել, որ երկաթգծերի մոտ գտնվող վագոն տնակում անշարժ տղամարդ կա: Տարածքի անօթեւանների համար գիշերելու վայր հանդիսացող վագոն տնակում ոստիկանները հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի. նրա ձախ այտին ու շրթունքին վերքեր կային, դեմքի ձախ կեսն էլ ամբողջովին արյան մեջ էր: […]





































