ԵԿՄ-ում տարեդարձ են նշում և միլիոնական դրամներ հատկացնում հերոսների ընտանիքներին
Նոյեմբերի 28-ին նշվում է 5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման տարեդարձը: Ուշագրավ մի զուգադիպությամբ այս տարի հենց նույն այդ օրն անցկացվեց առաջնագծում զոհված քաջերի փառաբանման ավանդական, երկրապահական միջոցառումը: Զոհվածների հարազատները, երկրապահներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ ծաղկադրում արեցին ԵԿՄ վարչության բակում ի փառս 5-րդ բրիգադի տեղադրված խաչքարին: Զոհվածների փառաբանման միջոցառումը մեկնարկեց հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Վրթանես սրբազանի օրհնանքի խոսքով: […]





































