«Անպայման բարեփոխումներ կլինեն» /վիդեո/
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը կարծում է՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հաղթանակը պայմանավորված էր երկրի իսթեբլիշմենթի հանդեպ ամերիկացի ժողովրդի ընդվզումով: Այս մասին վերջինս այսօր Հարությունյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հենարան» ակումբում:
Ըստ բանախոսի՝ Դոնալդ Թրամփի ընտրվելը չի նշանակում ամբողջ քաղաքական վերնախավի փոփոխություն: Եվ Պատահական չէ, որ բրիտանացի վերլուծաբանները նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը «Brexit-2» են կոչում: «Իրականում այդպես է: Ի՞նչ խնդիրներ ունի Թրամփը: Հիմնական խնդիրը հետևյալն է. ԱՄՆ-ն համակերպվում է այն մտքին, որ երկիրը հեգեմոն չէ, բայց առաջատար տերություն է:»,- ասաց Հարությունյանը:
Հիմնադրամի տնօրենն, անդրադառնալով ՀՀ նոր վարչապետի և նոր կառավարության գործունեությանը, նկատեց. «Նրանք կարողացել են փոխել Հայաստանի զարգացման տրամաբանությունը։
Ես կարծում եմ, որ նախորդ վարչապետին նորով փոխարինելը կարող է Հայաստանում որոշակի փոփոխությունների հանգեցնել։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ եթե ՀՀԿ–ն այս անգամ նույնպես հաղթի ընտրություններում, անպայման բարեփոխումներ կլինեն»,– ամփոփեց Գ. Հարությունյանը: