28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը ետ է վերադարձվել: Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցում գտնվող Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի (երկհարկանի) դասասենյակում այրվում է փայտե հատակ (մոտ 1 քմ): Փրկարարները տարհանել են թվով 91 աշակերտ […]

«Տնտեսության վիճակը կբարելավվի, եթե էական քայլեր արվեն»

«Մեր էկոնոմիկան նման է մի բուրգի, որի վրա լավ գունավոր կրեմ է քսված, իսկ ներսից այն գտնվում է փտող, քայքայվող վիճակում: Ստացվեց այնպես, որ արդեն բացվեց այդ կրեմի վարագույրը և վիրավիճակը պարզվեց: Կարծում եմ սարսափելի բան չկա, քանի որ Հայաստանի տնտեսության փոքրությունը և ճկունությունը կարող է թույլ տալ շատ արագ վերականգնվել, եթե էական քայլեր արվեն»,- […]

ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ ու բազմաշերտ համակարգը, հետևողական ջանքեր են ներդրվում կուսակցական մեխա­նիզմի արդյունավետության բարձրացման և արդիականացման ուղղությամբ: Ավելացել է կուսակցության սկզբնական կազմակեր­պությունների քանակը, ընդարձակվել են ՀՀԿ կապերն արտաքին աշխարհում, աշխատանքներ են իրականացվում կուսակցականների քաղաքական ու գաղափարական մակարդակը  բարձրացնելու ուղղությամբ,  հիմնադրվել և իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի […]

«Ամեն օր նոր վիրուսներ են մշակվում»

«Այսօր հասել են մի իրավիճակի, երբ ամեն օր, ըստ Կասպերսկու լաբորատորիայի տվյալների, ի հայտ է  գալիս 319 հազար հատ նոր վիրուս»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը: Բանախոսն ընդգծեց՝ այսպիսի  վիրուսները ինչ-որ խելացի հակերների կողմից չէ, որ մշակվում են: «Գոյություն ունի գործիքների հսկակայան մի շտեմարան, որը կարող է քաշել ցանկացած դպրոցական, ծրագրով […]

«Խաչակրաց արշավանք» է սկսվել՝ Հայաստանին Ռուսաստանից բաժանելու համար. Տաճատ Սարգսյան

«Հայաստանը եղել է, մնում է եւ պետք է լինի Ռուսաստանի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:   «Կարծես «խաչակրաց արշավանք» է սկսվել Ռուսաստանի դեմ՝ Հայաստանին Ռուսաստանից անջատելու համար»,- իր բարկությունը կիսեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: «Շուտով Հայաստանի Կոմկուսը 112 տարեկան կդառնա, եւ լինելով ավանդական ընդդիմադիր կուսակցությունը՝ Կոմկուսը պահպանում է […]

Նոր լծակներ ընդդիմությանը

Ազգային ժողովի կանոկարգի փոփոխությամբ՝   նորամուծություն է լինելու, որը վերաբերում է քննիչ հանձնաժողովին: «Որը հիմնականում մենք դիտարկում ենք որպես մեր ընդդիմության գործիքակազմ, ¼-ի պահանջով կարող է ձևավորվել քննիչ հանձնաժողով իրավունքի ուժով: Դա այն հարթակն է, որտեղ հանրությանը հետաքրքրող հարցերը  ԱԺ-ում կարող են քննարկամ առարկա դառնալ»,- Ազգային ժողովում նագաիծը ներկայացնելիս ասաց Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: […]

Արհեստական միավորումներն անգրագիտություն են. Շարմազանովն՝ ընդդիմությունից

«Ես չեմ կիսում ձեր այն գնահատականը, որ անընդհատ գնում ենք ընտրությունների վատթարացման, ընտրությունների արդյունքների լավագույն գնահատականը տալիս են միջազգային դիտորդները, և 2002 թվականից սկսած բոլոր ընտրական պրոցեսները, նրանց գնահատմամբ, աստիճանաբար ավելի դրական գնահատական է ստացել: Աշխատանքի տեղ, իհարկե, կա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ […]

Կոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստներ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել /ֆոտո, վիդեո/

Կոլումբիայում ինքնաթիռ է կործանվել, որում բրազիլական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ էին։ Ինքնաթիռում 72 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ էին, այն Բոլիվիայից էր դուրս եկել, Մեդելյին էր ուղեւորվում։ Ինքնաթիռում նաեւ սպորտային լրագրողներ են եղել։ Նշվում է, որ ինքնաթիռի կործանման հետեւանքով ողջ մնացողներ կան, սակայն նրանց կոնկրետ թիվը կամ վիճակը չի նշվում։

Ուշագրավ փոփոխություններ կլինեն խորհրդարանի աշխատանքում

Ազգային ժողովի արտահերթ նիստին հիմնական զեկուցող՝ Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսվող փոփոխությունները: Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ ԱԺ նստաշրջանների տևողությունները և հերթական նիստերը աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կլինի: «Երկուշաբթի օրը կլինի խորհդրի նիստերի օր, որտեղ խորհուրդը քննարկում է և ձևավորում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված