11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Եկեք, նայենք՝ սիրիահայի հարևանը, ով արաբ է, այսօր ինչ պայմաններում է ապրում» (վիդեո)

«Նրանք գալիս են մեր հայրենիք, ինտեգրվում են, ու ինչպես բոլորի մոտ, նրանց մոտ էլ խնդիրներ կան, այստեղ մշակույթի, մոտեցումների տարբերություն կա: Բնականաբար, առաջին մի քանի ամիսներին գործարար մարդիկ կարծես թե մի քիչ լարված են զգում, մինչև սովորում են, ճանապարհը անցնում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե սիրիահայերը […]

«Չկա նոբելյան մրցանակի մեկ դափնեկիր, ով կարողանա այս ճկույթի չափ առաջարկներ անել…»

«Ժամանակակից տնտեսական քաղաքագիտությունը չի տեղավորվում այն տնտեսագիտական քաղաքականության մեջ, որ դուք սովորել ենք 90-ականներին, դուք առաջ չեք գնում»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պատական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Նա նախարարին մեղմ ասած մեղադրեց հին գիտելիքներով առաջնորդվելու մեջ: «Եվրոբոնդերի մասին եք բացատրություններ տալիս՝ ի պատասխան պատգամավորի հարցին, […]

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ,  ՓԾ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ Սպիտակի երկրաշարժից 28տ. անց. ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր հանրապետությունում երկրաշարժերից և տարաբնույթ այլ աղետներից բնակչության պաշտպանության ոլորտում: ՀՀ բնակչության պաշտպանության համակարգը 25 տարեկան է:

Երկրաշարժը երկրորդ հարվածն էր.հոգեբան /վիդեո/

«1988թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը էլ ավելի ծանրացրեց առանց  այն էլ Հայաստանում այդ օրերին առկա ծանր իրավիճակը, որ ստեղծվել էր Արցախյան շարժման հետեւանքով: Երկրաշարժը երկրորդ հարվածն էր։ Երրորդ՝  ՀԱԷԿ-ի փակումն էր»,-այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Իրինա Ծատուրյան: Ծատուրյանի խոսքով՝ այդ տարները հանդիսացել են սթրեսածին: Հոգեբանի փոխանցմամբ՝ երբ իր մոտ […]

Չար ոգիներ եւ այլմոլորակայիններ

Ըստ Աստվածաշնչի` հրեշտակներն ապրում են երկնքում, բայց ո՞րն է նրանց ճշգրիտ բնակավայրը: Տիեզերքի անսահմանությունը Աստծո գո­յության ապացույցներից մեկն է: Սակայն նույնիսկ եթե տիեզերքը սահ­ման ունի, ապա ինչ կա տիեզերքի սահմաններից այն կողմ: Սրանք հար­ցեր են, որոնց գիտությունը նույնիսկ այսքան զարգացած քսանմեկերորդ դարում չի կարողանում մի հստակ պատասխան տալ: Սուրբ Գրքի համաձայն այլ երկինքներ էլ կան […]

«Փոքր Մհեր» կրթահամալիրում ծառայոթական քննություն է ընթանում. նախարար

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության ծախսերը 1 միլիարդ 25 միլիոն դրամով կրճատվել են՝ պայմանավորված աշակերտների թվի նվազմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այս տարի մեր առաջին դասարան հաճախող երեխաների թիվը լավն էր: Ունենք 30-40 հազար առաջին դասարանցիներ, և մարզեր ունենք, որտեղ աճ կա: Թվական […]

Ես ինքս որևէ բան թույլ չեմ տա վարչապետին վիրավորելու համար. նախարար (վիդեո)

«Սփյուռքի նախարարը դեռ տարիներ առաջ է հանդես եկել նման հայտարարությամբ, եթե հնարավոր է ստեղծել երկպալատանոց խորհրդան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանի հայտարարությանը, թե պետք է ստեղծել երկպալատանոց խորհրդարան: Հիշեցնենք, որ ՀՀ-ի զարգացման նպատակով Արթուր Ալեքսանյանը ստեղծել է «Միասնական Արմենիա» կառույցը, որ ներառում է Սփյուռքը, Արցախն ու […]

Դուք մրսած եք, տնտեսությունը մրսած է. պատգամավորը՝ նախարարին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 101 առաջարկ է ներկայացրել կառավարությանը բյուջեի վերաբերյալ, որից գործադիր մարմինն ընդունել է 7-8-ը, այն էլ՝ «անհեթեթ պարզաբանումներով»: Այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց պատգամավորը, ապա նկատեց. «Տնտեսությունը մրսած է, իսկ դրան համարժեք դեղեր չեն նշանակվում: Դուք մրսած եք ու եթե մրսած վիճակում ուզում են ձեզ առողջացնել, պետք […]

Գամիշլիում մատուցվել է հոգեհանգստյան Սբ. Պատարագ՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Աղոթե՛նք սիրիական պատերազմի բոլոր զոհերի հոգիների համար: Ռադիո Վատիկանի տեղեկացմամբ, 2016 թվականի դեկտեմբեր 4–ին, Սիրիայի Ջեզիրեի Հայ կաթողիկէ առաջնորդության Գամիշլիի Սուրբ Յովսեփի անվան ժողովրդապետության մայր տաճարում մատուցվել է հոգեհանգստյան Սբ. Պատարագ՝ նախագահությամբ Բեյրութի հայ կաթողիկէ թեմի պատրիարքական փոխանորդ` Արհ. տ. Գևորգ Եպս. Ասատուրյանի, գրում է armenianchurchco.com-ը։ Հոգեհանգստյան արարողությունը նվիրված էր ժողովրդապետության զավակներ` Ապպուտ Հաժիքիի, Ռամի Թերզիպաշիի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված