26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք մրսած եք, տնտեսությունը մրսած է. պատգամավորը՝ նախարարին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 101 առաջարկ է ներկայացրել կառավարությանը բյուջեի վերաբերյալ, որից գործադիր մարմինն ընդունել է 7-8-ը, այն էլ՝ «անհեթեթ պարզաբանումներով»: Այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց պատգամավորը, ապա նկատեց. «Տնտեսությունը մրսած է, իսկ դրան համարժեք դեղեր չեն նշանակվում:
Դուք մրսած եք ու եթե մրսած վիճակում ուզում են ձեզ առողջացնել, պետք է կայունացման դեղեր տան»,- նշեց նա:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, թե ինչպիսի հարցեր եղել են, այնպիսի պատասխաններ էլ ստացվել են: Նա նշեց, որ բոլոր 101 հարցերին տրվել են կոմպետենտ, մանրակրկիտ պատասխաններ:

«Դուք գիտությունների դոկտոր եք, կարծում եմ, որ պետք է տեղյակ լինեք, որ աշխատավարձը ֆունկցիայի արտադրողականություն է, ու եթե արհեստական բարձրացնում ես, խեղդում ես աշխատուժի շուկան: Հիմա նվազագույն աշխատավարձերը եթե բարձրացնենք, մյուսները չպիտի՞ արձագանքեն: Իհարկե, պիտի արձագանքեն» ,- ասաց նախարարը:

Միքայել Մելքումյանը հակադարձեց, «Դուք ի՞նչ է, ուզում եք ստվերային տնտեսությունը մնա՞: Պարզ չէ՞, որ մարդիկ ֆիքսված աշխատավարձը չեն ստանում, դրանից ավելի են ստանում: Դուք ձախողել եք ձեր 5-ամյա ծրագիրը»:

Վարդան Արամյանն էլ պատասխանեց. «Ես չեմ ասում, որ ստվեր չկա։ Եթե ես իմանամ, թե ստվերը ինչքան է, սա կնշանակի, որ էլ ստվեր չկա: Գնահատականներ կան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ