«Ժամանակակից աշխարհն այնպես է կառուցված, որ ոչ ոք չի կարող անել այն, ինչ կուզենար, ընդհակառակն, պետք է անի այն, ինչ ուրիշներն են ուզում: Որովհետև հիմնականում ամեն ինչի հիմքում փողը, օգուտը, շահն է ընկած…Փողից, շահից, նպատակներից, ամեն գնով հարստանալու ցանկությունից է կախված և այն, ինչ անում ենք մենք՝ լավ, թե վատ: Եվ նույնիսկ այն հանգամանքը, թե […]
Հիսուս նրանց ասաց. «Մարգարեն հարգված անձ է, բայց ոչ իր գավառում, իր ազգատոհմի և իր տան մեջ»։ Եւ չէր կարողանում այնտեղ որևէ զորավոր գործ կատարել, այլ քիչ թվով հիվանդների վրա ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր։ Եւ Նա զարմանում էր նրանց անհավատության վրա։ Մարկոս 6:4-6
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ: […]
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է փախուստի փորձ: Վերջիններս հերթական զննության են ենթարկել բնակելի գոտուց դուրս եկող «ԳԱԶել» մակնիշի հացի ավտոմեքենան և թափքի տակից հայտաբերել փախուստի փորձ կատարող դատապարտյալ Վ. Կ.-ին: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպլիտ Նիկոլոզին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հայոց Հայրապետը, բարի գալուստ մաղթելով Նիկոլոզ միտրոպոլիտին համայն հայության հոգևոր կենտրոն, […]
«Ավարտվում է քաղաքական աշունը, որը գործնական ռելսերի վրա դրեց Հայաստանում բարեփոխումները՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, որը սկիզբը դրվեց փետրվարին հանրապետության նախագահի հայեցակարգային ելույթով»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Քաղաքական աշունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀ-ում քաղաքական ծրագրային օրակարգի միակ նախաձեռնողը ՀՀԿ-ն է, որ Հայաստանի ներքաղաքական բարեփոխումների միակ նախաձեռնողն ու լոկոմոտիվը Հայաստանի […]
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև կինը նախաքննության ընթացքում հրաժարվել է ամուսնու նկատմամբ նախկինում ներկայացված բողոքից։ 2016թ. նոյեմբերի 7-ին Սյունիքի մարզի բնակչուհու կողմից հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 6-ին` ժամը 17-ի սահմաններում, իրենց տանը, կենցաղային բնույթի հարցերի շուրջ վիճաբանության […]