26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

19-ամյա ֆուտբոլիստը մահացել գոլ խփելուց հետո

Ֆուտբոլի Տանզանիայի առաջնության  ֆուտբոլային հանդիպման  ընթացքում 19-ամյա ֆուտբոլիստ է մահացել: «Մբաո» ակումբի խաղացող Իսմայիլ Մրիշոն հանդիպման ընթացքում ստացել է սրտի կաթված եւ, տեղափոխվելով հիվանդանոց, մահացել է: Ցավոք, շտապօգնության մեքենայում չի եղել սրտի մերսման համար անհրաժեշտ սարքավորում: Տեղեկացնենք՝  Իսմայիլ Մրիշոն մինչև կաթված ստանալը  գոլի հեղինալ է դարձել:

Դաժան սպանության «հերոսներին» գաղտնալսել են.մանրամասներ

«Ուզում ենք, որ նման դեպքերը բացառվեն»,-այսօր՝ դեկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայտնի լեզվաբան  Փառանձեմ Մեյթիխանյանը, ում  ամուսնուն սպանել են դաժանաբար: Լեզվաբանը փոխանցմամբ՝  նախաքննության ընթացքը իրեն բավարարել է: Ամուսնուն կորցրած մտավորականը  մեղադրյալների գաղտնալսումներին ծանոթանալուց հետո  սկսել է խղճալ նրանց  հարազատներին. «Եթե մինչեւ այդ ես որպես մանկավարժ, մտածում էի` միգուցե չեն ցանկացել, դիտավորություն չեն ունեցել, […]

Բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով  դժվարանցանելի է  Բերդ – Ճամբարակ  ճանապարհը և Վարդենյաց  լեռնանցքը: Դիլիջանի   ոլորաններում,  Գավառ – Մարտունի, Ստեփանավան – Տաշիր, Վայք – Սարավան, Սիսիան – Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց  լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում […]

Որսի էին գնում. մահացավ կես ճանապարհին

Արարատի մարզի Նորաշեն գյուղի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. դեռեւս չբացահայտված հանգամանքներում «UAZ 31512» մակնիշի 34 VC 179 համարանիշի (վարորդ՝ 56-ամյա Արամ Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 300 մետր գլորվելով հայտնվել ձորում: Արարատի մարզի Նորաշեն գյուղի զորամասի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած 56-ամյա Արամ Մանուկյանն իր որդու եւ […]

«Այդ օրը հայ ժողովրդի վիշտը համախմբեց ողջ մարդկությանը»

«Դեկտեմբերի 7-ը խոնարհման ու հիշատակի օրն է երկրաշարժին զոհ գնացած մեր հայրենակիցների, զորակցությունն ու կարեկցանքը ավերիչ աղետից խեղված հազարավոր ճակատագրերի հանդեպ: Այդ օրը մեր երկիրը դարձավ ողջ երկրագնդի կենտրոնատեղին, բոլորի շուրթերին Արմենիա բառն էր: Հայաստանը մենակ չմնաց հանդեպ բնության կործանարար արհավիրքին, աշխարհի առաջադեմ մարդկությունն իր բարի սիրտն ու օգնության ձեռքը մեկնեց ծանր փորձության առջև հայտնված […]

Հանրապետական լինելը ամենամեծ հպարտությունս է՝ հայրանունիցս և քաղաքացիությունից հետո. Շարմազանով

«Հանրապետական լինելը պատիվ է և կուսակցության բոլոր անդամները պետք է դա հասկանան»,-azatutyun.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը արձագանքել է վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ արված հայտարարությանը, թե ՀՀԿ-ին անդամակցելով հնարավոր է իր վարկանիշը անկում ապրի: «Որևէ երկրում, այսօր, պոպուլյար չէ լինել իշխանություն, որովհետև իշխանոթյուն լինելը արդեն պատասխանատվություն է»,-ասել է Էդուարդ […]

Դպրոցականները թղթադրամներ են կեղծել. սենսացիոն դեպք Կապանում

Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ուշագրավ բացահայտում է եղել։  Կապանում մի խումբ տղաներ, որոնց թվում են դպրոցականներ, ուսանողներ հայտնվել են  ոստիկանության 6-րդ վարչության ուշադրության տիրույթում թղթադրամ կեղծելու համար։ Պարզվել է, որ տանը գունավոր տպիչով թղթադրամներ են տպել եւ փորձել իրացնել վաճառքի կետերում։ Ոստիկանությունից հայտնում են, որ  նշված գործով կան ձերբակալվածներ։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է […]

Շատ խաղաքարտեր կփոխվեն Գ. Ծառուկյանի վերադարձից հետո (վիդեո)

«Կա նման գործոն, անհատների լինել-չլինելուց շատ բան է փոխվում քաղաքական դաշտում, բայց չեմ էլ կարծում, որ շատ բան կփոխվի, ինչ փոխվեց, որ հեռացավ, և ինչ պիտի փոխվի, որ վերադառնա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը՝ խոսելով ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին քաղաքականություն: Միաժամանակ նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այն խարիզմատիկ […]

«ԲՀԿ-ն մեծ քանակի ձայներ կստանա»

«ՀՀԿ-ն, բնական է,  իր տեղը կունենա 2017 -ի խորհրդարանական ընտրոթւյուններից հետո: Երկրորդն էլ, կարծում եմ, ԲՀԿ-ն կլինի», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ շեշտելով՝  Ծառուկյանի վերադարձի պարագայում ԲՀԿ-ն մեծ  քանակի ձայներ կստանա: Անդրադառնալով վորջին շրջանում ձևավորված նոր կուսակցություններին՝ Վարդան Բոստանջյանն ընդգծեց՝  այդ ուժերում կան պոտենցիալ ունեցող մարդիկ: «Մնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված