26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես ինքս որևէ բան թույլ չեմ տա վարչապետին վիրավորելու համար. նախարար (վիդեո)

«Սփյուռքի նախարարը դեռ տարիներ առաջ է հանդես եկել նման հայտարարությամբ, եթե հնարավոր է ստեղծել երկպալատանոց խորհրդան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանի հայտարարությանը, թե պետք է ստեղծել երկպալատանոց խորհրդարան: Հիշեցնենք, որ ՀՀ-ի զարգացման նպատակով Արթուր Ալեքսանյանը ստեղծել է «Միասնական Արմենիա» կառույցը, որ ներառում է Սփյուռքը, Արցախն ու Հայաստանը:

Նախարարը, սակայն, ասաց, որ ներկայումս Սահմանադրությունը դա թույլ չի տալիս: Նա հավելեց, որ Արթուր Ալեքսանյանի հետ էլ լավ հարաբերություններ ունեն, պատրաստ է նրա գաղափարները քննարկել:

Լրագրողները նաև հետաքրրքվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունից, որ ՀՀԿ-ին անդամակցելն ազդել է իր իմիջի վրա: Նախարարն ասաց, որ վարչապետն իր կարծիքն ունի, և ինքը կարող է արտահայտել այն. «Մեր կուսակցությունն ամենամասսայականն է, բնականաբար, դուք ինձնից լավ գիտեք: Որտե՞ղ եք տեսել, որ հավաքես 150 հազար մարդ, ու բոլոր շերտերից էլ չլինեն մարդիկ: Մեկը կարող է այնպիսի քայլ անել, որը վիրավորական լինի, բայց, ընդհանուր առմամբ, մենք այսօր պետք է փորձենք կուսակցության հեղինակությունը բարձրացնել և կուսակցական ղեկավարներին օգնել, որ իրենք ևս կարողանան իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել»:

Հարցին, թե վիրավորական է այս հայտարարությունը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ կվիրավորվեր այն դեպքում, երբ ինքն այնպիսի արարք թույլ տար, որը կարող էր հեղինակազրկել վարչապետին:  «Ընդհանուր առմամբ, ես անցնող իմ կյանքի բոլոր ճանապարհներին որևէ անօրինականություն, խարդախություն, անշնորհքություն չեմ արել, բայց սխալներ, իհարկե, կան: Ես այդ առումով չեմ վիրավորվի, որովհետև ես ինքս որևէ բան թույլ չեմ տա իրեն վիրավորելու համար»,- արձագանքեց Հ. Հակոբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ