18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտոնական այցով Հունաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն` դեկտեմբերի 19-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն: Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել հայկական և հունական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի […]

Մխիթարյանից բացի առաջին հերթին հպարտանում ենք սահմանին կանգնած զինվորներով. Վիգեն Սարգսանը՝ Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, Asekose.am-ի տեղեկություններով, հեռուսաընկերությունների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: «Մենք Հենրիխ Մխիթարյանից բացի հպարտանում ենք նաև մեր երաժիշտներով, ֆիզիկոսներով, բայց առաջին հերթին մեր սահմանին կանգնած զինվորներով »,-ասել է Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին խոսքերին, ըստ որի հայության հպարտության և ուրախության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է: «Ինձ […]

Մայրաքաղաքում վառվեցին տոնական լույսերը (ֆոտո)

Քիչ առաջ միացվեց Հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը, ինչով մեկնարկեցին տոնական միջոցառումները քաղաքի տարբեր հատվածներում։ Սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ամանորյա տոնակատարություններն առավել զուսպ են։ Նշենք, որ գլխավոր տոնածառը վառվեց կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներով։

Մեղադրանք է առաջադրվել նաև պաշտոնատար անձանց. դաժան սպանության հետքերով

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում բացահայտվել են խուլիգանական դրդումներով սպանության եւ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները: Այս մասին  տեղեկացնում է ՀՔԾ-ն:Գործում որպես մեղադրյալ ներգրավվել է 5 անձ, այդ թվում՝ պաշտոնատար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել  է, որ 2016թ. […]

Որն է լինելու «Դվին»-ի ու ԱԳՆ շենքերի ճակատագիրը

«Բազմիցս հայտարարել ենք, և հիմա էլ հայտարարում եմ, որ ոչ թե զբաղվում ենք պետական գույքի օտարման գործընթացներով, այլ պետական գույքի արդյունավետ կառավարմամբ»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Մեր դիտարկմանը, թե Արտգործնախարարության նախկին շենքի վաճառքը, ինչպես նաև շատ այլ շենքերի վաճառքը հանրության դժգոհությունն են առաջացրել, նա արձագանքեց. «Մենք ընդամենը օտարեցինք 14 000-ից մի փոքր քիչ […]

Նախագահը ծանոթացել է Երևան քաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական […]

Գերմանիան անհանգստացած է Սիրիայի հարցում ռուս-թուրքական համաձայնությունից

Գերմանիայի իշխանական շրջանակներում կարծում են, որ Սիրիայի հարցում ռուս-թուրքական համաձայնությունը սպառնալիք է ներկայացնում Արևմուտքի համար: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթթգեն: «Սիրիայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի համաձայնությունը շատ վտանգավոր զարգացում է և դա Արևմուտքի համար դիվանագիտական աղետ կլինի»,-ասել է Ռյոթթգեն գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթի […]

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Աշոցքի, Եղվարդի, Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին,  ինչպես նաև Քեթիի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված