17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որն է լինելու «Դվին»-ի ու ԱԳՆ շենքերի ճակատագիրը

«Բազմիցս հայտարարել ենք, և հիմա էլ հայտարարում եմ, որ ոչ թե զբաղվում ենք պետական գույքի օտարման գործընթացներով, այլ պետական գույքի արդյունավետ կառավարմամբ»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Մեր դիտարկմանը, թե Արտգործնախարարության նախկին շենքի վաճառքը, ինչպես նաև շատ այլ շենքերի վաճառքը հանրության դժգոհությունն են առաջացրել, նա արձագանքեց.

«Մենք ընդամենը օտարեցինք 14 000-ից մի փոքր քիչ տարածք և ձեռք բերեցինք 30 000 քառակուսի մետր նոր շենք, որտեղ տեղակայված են 5 գերատեսչություններ»: Ըստ Արման Սահակյանի` այդ շենքում պետք է կառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան հինգ աստղանի բրենդ ունեցող հյուրանոց:

Իսկ ինչ վերաբերում է տարիներ առաջ օտարված և քանդված Երիտասարդական պալատին, ապա պետական գույքի կառավարման վարչության պետը շեշտեց, որ այն իրենց կառույցի միջոցով չի օտարվել, սնանկացման գործընթաց է եղել, և սնանկացման արդյունքով էլ օտարում է տեղի ունեցել:

Դվին հյուրանոցի վերականգնման համար էլ, նրա տեղեկացմամբ, նախատեսվում է նոր ծրագիր՝ 100 մլն դոլար ներդրմամբ։ «Դվին հյուրանոցի համար մենք նոր պայմանագիր կնքեցինք ներդրողների հետ. այս պահին այն ներդրումները, որ նախատեսված են՝ 13 միլիոն դոլարի չափով, ներդրողներն այդ  պայմանագրային պարտավորությունները կատարել են: Սակայն նախատեսվածը չէր բավականացնում, որ ամբողջությամբ ծրագիրն իրականացվեր: Հիմա Կառավարությունը  քննարկում է նոր ծրագիր, ընդհանուր առմամբ՝ մոտ 100 մլն դոլարի ներդրումների մասին է խոսքը:

Եթե անցել եք Դվինի կողքով, կտեսնեք, որ աշխատանքներ կատարվում են, այսինքն՝ մենք բոլոր կիսատ թողնված գործերը հասցնելու ենք իրենց ավարտին»,- ասաց նա:

Արման Սահակյանը նշեց, որ ծրագրում հստակ կետեր կան, թե ինչ պետք է կառուցվի:

«Ընդհուպ մինչև խաղատան մասին է խոսքը։ Եթե Կառավարությունը հավանություն տա ծրագրին, ապա ներդրումները կիրականացվեն կարճ ժամանակահատվածում»,- ասաց նա:

Պետական գույքի կառավարման վարչության պետի խոսքով՝ ներդրողներն այս անգամ արդեն ունեն  պայմանագրային պարտավորություններ:

«Ես կոնկրետ ասել եմ, որ 2011-2012 թթ-ին  կքնված պայմանագիրն իրավական առումով թույլ էր, մենք կողմի հետ համաձայնության եկանք, 2012-13 թթ-ին նոր պայմանագիր ստորագրվեց ներդրողների հետ, որոնք ստանձնեցին պարտավորությունը մինչև 2016թ-ն  ավարտել: Բայց ներդրողները նոր, բավական մասշտաբային ծրագիր ներկայացրեցին, և այդ 13 մլն դոլարի ներդրմամբ հնարավոր չէր իրականացնել ամբողջ Դվին հյուրանոցի վերականգնումը։ Հիմա այդ 13-ն ավարտել են, նոր ծրագիր է նախատեսվում 100 մլն-ի»,- եզրափակեց Արման Սահակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ