14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ռուսաստանցի Պավարոտտիի» ընդհատված կյանքը․ ով էր կործանված ինքնաթիռի հայազգի ուղեւորը /ֆոտո/

Հովհաննես Գեորգիյանը «Օպերայի ուրվականը» մյուզիքլի աստղն էր, փայլում էր Մեծ Թատրոնի բեմին, հասցրել էր ելույթ ունենալ աշխարհի ամենահայտնի բեմերում։ Հայազգի երգիչը գտնվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռում, թռչում էր Սիրիա՝ ելույթների։ Թռիչքը, ցավոք, անավարտ մնաց, ինքնաթիռը կործանվեց՝ ընկնելով Սեւ ծովը։ Հովհաննես Գեորգիյանը 49 տարեկան էր, ծնվել էր Լուգանսկում։ Նա հզոր ձայն ուներ, ինչի շնորհիվ նրան […]

«Բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հանդիսավոր նիստին՝ նվիրված Արցախի Ազգային ժողովի ընտրությունների 25-րդ ամյակին: ՀՀ ԱԺ փոխխոսնակը հանդես է եկել ելույթով և կարևորել երկու հայրենական պետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը և հայության բոլոր հատվածների միասնականությունը: ‹‹Հարգելի քույրեր և եղբայրներ, այսօր […]

«Պետք է ճիշտ սնվել»

Սննդի խորհրդատու, բ.գ.դ., պրոֆեսոր,  Հասմիկ Եղիազարյանը նշում է, որ  2,5-ից 3 ժամ ընդմիջումներով  պետք է սնունդ ընդունել: «Եթե տոնական օրերին մեկ տեղից մյուս տեղ են գնում, կարող են նախաճաշել իրենց տանը, հետո նոր արդեն գնան հյուր:  Եթե ճաշի ժամ է, լիարժեք կարելի է ճաշել, ոչ թե անընդմեջ ծամել, հենց  դա է ծանրաբեռնում ստամոքսը»,- այսօր «Հենարան» […]

Ռեկորդային երկարություն ունեցող հարսի քողը /ֆոտո/

Հայրը դստերը հարսանեկան քող է նվիրել, որը 6 կիլոմետր երկարություն ունի։ Որպեսզի հարսի հետեւից տանեն քողը հարսանիքի ժամանակ, 560 մարդ է պահանջվել։ Հարսի քողը չինաստանցի բիզնեսմենի համար արժեղել է 145 հազար դոլար։ Քողի վրա աշխատել են մի քանի ոճաբաններ, այն կարել են 3 ամսվա ընթացքում։ Հայրը ցանկացել է, որպեսզի իր դստեր ամուսնական կյանքն այնքան երկար […]

Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի կլինի

Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու մեկնարկը կտրվի մինչև 2017թ. ապրիլ ամիս: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Հարցին, թե արդյոք նախկինում եղած անվստահությունը հիմա վերացել է, նա պատասխանեց, որ իրենք փորձում են համագործակցությունը գործարար միջավայրի հետ դնել նոր մակարդակի վրա ու նման կերպ բարձրացնել հասարակական վստահությունը: «Մեր […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Այս տարի նախարարն ինքն է ստանձնելու Ձմեռ պապի դերը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը տոներին փորձելու է մի քանի օր հանգստանալ, ապա ավելի եռանդով անցնել աշխատանքի: «Այն խնդիրները, որ դրված են մեր առջև, շատ ամբիցիոզ են, և որպեսզի կարողանանք ձեզ հետ միասին հաջողություն արձանագրել, ստիպված ենք աշխատել այն ռեժիմում, որ կարելի է համարել գիշեր-ցերեկ: Մենք պարտավոր ենք այս ճգնաժամից դուրս գալ ու […]

Ինչպես է կործանվել ՌԴ ՊՆ ինքնաթիռը /վիդեո/

“Рен-ТВ” հեռուստաընկրությունը, հիմնվելով ականատեսների պատմածների վրա, կազմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռի կործանման 3D պատկերը։ Հիշեցնենք, որ Սիրիա թռչող ինքնաթիռն ընկել էր Սեւ ծովը, ինչի հետեւանքով 92 հոգի է մահացել։

«Քանդում է կարծրատիպերը»

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջին պաշտոնյան էր ՀՀ-ի,ով իր տարեվերջյան մամուլի ասուլիսը անցկացրեց ոչ թե Երևանում,այլ Հայաստանի մարզկենտրոններից մեկում՝Գյումրիում…Արման Թաթոյանն այն պաշտոնյան էր,ով խոսքից անցավ գործի և “բեռնաթափեց” Երևանը…Շատ էին մինչև հիմա խոսում ապակենտրոնացնամ քաղաքականությունից,բայց ոչ ոք մինչև հիմա գեղեցիկ խոսքերից դժվարի քայլերի չէր անցել… Գյումրիում տարեվերջյան մամլո ասուլիս անցկացնելուց բացի Ա.Թաթոյանը նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված