13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ…

Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր: … Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը: Իլյա Էրինբուրգ

Քեյթ Հադսոնը հղի է Բրեդ Փիթից․ զլմ-ներ

37-ամյա հայտնի դերասանուհի Քեյթ Հադսոնը հղի է դերասան Բրեդ Փիթից։ Այդ մասին նշում է Star հանդեսը։ Հանդեսի աղբյուրը նշել է, որ Փիթը այլեւս երեխաներ չէր պլանավորում, սակայն պատրաստ է ընդունել Քեյթի երեխային։ Աղբյուրն ասել է նաեւ, որ այս լուրն իմանալուց հետո Անջելինա Ջոլին՝ Փիթի արդեն նախկին կինը, կատաղության է հասել։      

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ: Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը կնպաստի նաև […]

«Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչները ստացել են հավաստագրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութայինհիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությունը: Ներկաներինողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` շնորհակալությունհայտնելով ուսուցիչներին` իրենց ընտրած ճանապարհի և գործունեության համար: «Շատերը «Ազգային երգ ուպար» առարկան դիտում են որպես […]

«Ամեն ինչ իջեցրել ենք ռաբիսի մակարդակի»

Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ամփոփելով մշակութային տարին՝  ընդգծեց՝ այս տարի մեզանից պակասեց հայ մարդու արժանապատվությունը: «Հայ մարդն իր հանդեպ հարգանքը և  հավատը կորցրել է: Եթե կարողանանք աստիճանաբար ազգային արժանապատվությունը վերականգնել, շատ բան տեղին կլինի: Այս վերջին տարիների դեպքերը անկման հասցրեցին մեզ, բերեցին մեր հավատի, վստահության կորստի, ամեն տեսակ արժեքների կորստի: Ուզում […]

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ. Anadolu

Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի ընդհանուր հրադադար նախատեսող ծրագրի շուրջ համաձայնության են եկել: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ընդունված ծրագրի համաձայն Հալեպի արևելյան հատվածում հրադադարի հաստատումից հետո Սիրիայի ողջ տարածքում նախատեսվում է հրադադար հաստատել: Հրադադարը պլանը ներկայացվելու է մի կողմից Սիրիայի կառավարությանը և նրան աջակցող տարբեր խմբավորումներին, մյուս կողմից` […]

Սաստիկ բքի պատճառով Բերդ – Ճամբարակ ճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  28-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ,  սաստիկ բքի և անբավարար  տեսանելիության պատճառով Բերդ –  Ճամբարակ  ճանապարհը փակ է: Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) ավտոճանապարհի Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում բուք է: Սարավանի և  Վարդենյաց  լեռնանցքներում  տեղ – տեղ մերկասառույց է: Նշված […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ոuտիկանությունում ծառայության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

«Շան որդի են նրանք, ովքեր վիրավորում են ամբողջ ազգին»

Ռեժիսոր Հրանտ Վարդանյան այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝  ամփոփելով մշակութային տարին՝   նշեց, որ անցնող տարին կորուստներով լի էր հայ ազգի համար. «Մեր ազգի զավակներին կորցրինք», – ասաց բանախոսը: Ռեժիսորի խոսքով՝ մեր ազգը միամիտ է, բայց դա առիթ չպետք է տա ամեն մեկին վիրավորել մեր ազգին. «Շան որդի են նրանք, ովքեր վիրավորում են ամբողջ ազգին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված