27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամեն ինչ իջեցրել ենք ռաբիսի մակարդակի»

Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր ՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ամփոփելով մշակութային տարին՝  ընդգծեց՝ այս տարի մեզանից պակասեց հայ մարդու արժանապատվությունը:

«Հայ մարդն իր հանդեպ հարգանքը և  հավատը կորցրել է: Եթե կարողանանք աստիճանաբար ազգային արժանապատվությունը վերականգնել, շատ բան տեղին կլինի: Այս վերջին տարիների դեպքերը անկման հասցրեցին մեզ, բերեցին մեր հավատի, վստահության կորստի, ամեն տեսակ արժեքների կորստի: Ուզում ես մարդկանց դեմքին մի ժպիտ որոնել, բարեկրթություն, բայց որտեղի՞ց, չես գտնի»,-ասաց նա:

Դավիթ Գասպարյանը շեշտեց՝ նախքան մշակույթի նոր նախարարիառաջ պահանջներ դնելը,  պետք է ինքներս մեր առջև պահանջներ դնենք. «Ամեն ինչ իջեցրել ենք ռաբիսի մակարդակի: Վատ գրականությունը չեն կարդում, վատ ներկայացման չեն գնում: Ու՞ր են այն լավ, բացառիկ ներկայացումները, որոնք պիտի ցնցեն հանդիսատեսին», – ընդգծեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ