27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պետք է ճիշտ սնվել»

Սննդի խորհրդատու, բ.գ.դ., պրոֆեսոր,  Հասմիկ Եղիազարյանը նշում է, որ  2,5-ից 3 ժամ ընդմիջումներով  պետք է սնունդ ընդունել:

«Եթե տոնական օրերին մեկ տեղից մյուս տեղ են գնում, կարող են նախաճաշել իրենց տանը, հետո նոր արդեն գնան հյուր:  Եթե ճաշի ժամ է, լիարժեք կարելի է ճաշել, ոչ թե անընդմեջ ծամել, հենց  դա է ծանրաբեռնում ստամոքսը»,- այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդի խորհրդատուն:

Բանախոսը շեշտեց՝  բոլոր ճաշատեսակները եւ աղցանները  շատ նպաստավոր են առողջ ապրելակերպի համար: Պարզապես դրանք խառնելն է սխալ: Հերթականությունը եւ մթերքների համակցությունը պետք է աշխատել ճիշտ ընտրել:

«Ցանկալի է հաց ուտելիս սկսել բանջարեղենից, կամ բանջարեղենային աղցանից, որոնք նպաստում են աղեստամոքսի աշխատանքին»,- նշեց ասմիկ Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ