14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ Նախագահը […]

Բակո Սահակյանն ընդունել է Էդուարդ Շարմազանովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվածն Արմեն Սողոյանն է

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան Արմեն Սողոյանն է, որը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է: Արմեն Սողոյանը մինչեւ նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը և 2015թ. գիտական ղեկավարն է: […]

Շնորհակալություն…

«Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան եվրասիակայն ռեգիոնի երկու կազմակերպությունների՝ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներ: Օրակարգում մի շարք կարևոր հարցեր էին՝ ԵՏՄ Մաքսային միության կանոնադրության հաստատումը, ՀԱՊԿ Գլխավոր նոր քարտուղարի թեկնածության քննարկման/հաստատման հարցերը, աշխատանքային այլ հարցեր: Իրականում այս հանդիպումը կարելի է համարել երկու կազմակերպությունների համար էլ ձախողված ու անարդյունավետ: Իսկ պատճառները մի քանիսն են: Նախ՝ […]

Զիջում է միայն Մեսսիին

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, գոլի հեղինակ դարձավ «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում: Սա նրա 50-րդ գոլն է  2016-ի ընթացում:  Այս մասին  տեղեկացնում է ակումբի  թվիթերյան էջը: Այդ ցուցանիշով 35-ամյա Իբրահիմովիչը զիջում է միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որն այս տարի 51 գոլ է խփել ակումբի եւ հավաքականի կազմում: 50 գոլի […]

Ավտոբուսում դրամապանակ «թռցնողին» բերման են ենթարկել

Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.35-ին, 33-ամյա Գոհար Փ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, զեղչային եւ բանկային քարտեր: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նույն օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, […]

Մարիա Գեւորգյանը երրորդ տեղն է գրավել

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Մարիա Գեւորգյանը երրորդ տեղն է գրավել ԱՄԷ-ում անցկացված «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարում: 9-րդ տուրում Գեւորգյանը ոչ-ոքի է խաղացել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արմինե Բաբայանի հետ եւ մրցաշարն ավարտել 6.5 միավորով: Սուսաննա Գաբոյանը հաղթանակ է տարել վերջին տուրում եւ, վաստակելով 6 միավոր, Արմինե Բաբայանի հետ բաժանել է 7-8-րդ տեղերը: Մրցաշարի […]

Մի շտապեք դեն նետել ցիտրուսների կեղեւը

Ցիտրուսային մրգերի կեղեւը անչափ կարեւոր հատկանիշներ ունի։ Դրանցից մեկը, օրինակ, այն է, որ կարելի է դրանք լցնել լոգարանում եւ լոգանք ընդունել, դա կհանգստացնի նյարդերը։ Ցիտրուսների կեղեւը կտրտեք, դրեք տան տաքացուցիկ համակարգերի մոտ։ Դրանք տաքանալով, հոտը տարածվում է օդում եւ մաքրում այն։ Ոտքերի եղունգների սնկային հիվանդությունների դեպքում ցիտրուսի կեղեւը դրեք հիվանդ տեղում, կապեք կտորով ու թողեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված