Զիջում է միայն Մեսսիին

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, գոլի հեղինակ դարձավ «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում: Սա նրա 50-րդ գոլն է 2016-ի ընթացում: Այս մասին տեղեկացնում է ակումբի թվիթերյան էջը:
Այդ ցուցանիշով 35-ամյա Իբրահիմովիչը զիջում է միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որն այս տարի 51 գոլ է խփել ակումբի եւ հավաքականի կազմում: 50 գոլի հեղինակ դարձել է նաեւ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 6-րդ տարին անընդմեջ հատում է 50 գոլի սահմանագիծը:
Հիշեցնենք, Անգլիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 17 խաղի եւ աչքի ընկել 12 անգամ: