26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Ի՞նչ է տեղի ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունվարի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսը դեռ շատ երկար կհիշեն Բաքվում…Ադրբեջանական Lider TV հեռուստաընկերության մոսկովյան սեփական թղթակից Անար Հասանովի հարցը Լավրովին, կապված Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի վերսկսման դեպքում Մոսկվայի արձագանքին,մեծ իրարանցում է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ…Լավրովի չափից դուրս կոշտ պատասխանը ցինիկ ազերի լրագրողին “սառը ցնցուղ” էր Իլհամ Ալիևի համար…Լավրովը ոչ […]

Նախընտրական խճանկար…ով ում հետ ու ում դեմ կպայքարի

Արդեն աստիճանաբար պարզ է դառնում, թե որ քաղաքական ուժերն ու դաշինքներն են մասնակցելու ու ակտիվ պայքար տանելու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ այսպես, առանձնացնենք գոնե մինչև այժմ որոշակի հայտարարությաններով հանդերձ եկածներին: Ազգային ժողովում առկա կուսակցություններից իշխող «Հանրապետականն», ամենայն հավանականությամբ, կմասնակցի միայնակ: Արդեն իսկ հայտարարվել է, որ ցուցակը գլխավորելու է ՀՀ նախագահ և կուսակցության […]

«Որքան հնարավոր է, շատ ծիծաղեք»

«Որքան հնարավոր է,  շատ ծիծաղեք։ Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են օրեր, երբ անհաջողությունները թափվում են։ Մի’ անիծեք փորձությունները։ Շնորհակալություն հայտնեք կյանքին, որ ձեզ հնարավորություն է տալիս սովորել ու զարգանալ։ Հումորի զգացումը կօգնի այդ հարցում»։ Նիկ Վույնիչ

«Ելք» շարժումը մեծ թափով սկսել է ծավալվել Հայաստանում

«Ելք» շարժումը մեծ թափով սկսել է ծավալվել Հայաստանում։ Երիտասարդների մեծ մասը հենց այս շարժման մեջ է տեսնում փոփոխության հնարավորությունը երկրում։ «Ելքի» ծավալմանը յուրօրինակ ձևով իրար հետևից միանում են նաև իշխանական շատ հայտնի քաղաքական դեմքեր. նրանք «Ելք» ֆլեշմոբի շրջանակներում իրար հետևից ելնում են իշխանության շարքերից: Ֆեյսբուքյան հանրագրում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը:  

Փարիզում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ

Փարիզի իշխանությունները քաղաքում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ՝ էլեկտրական շարժիչներով: Առայժմ այս նախագիծը համարվում է փորձարարական, բայց դրա հաջողության դեպքում քաղաքի իշխանությունները պատրաստ են հետագայում էլ զարգացնել այդ փոխադրամիջոցը: Երկու ավտոբուսներն էլ երթեւեկում են Փարիզի 13-րդ օկրուգում՝ Լիոնի կայարանի եւ Աուստեռլիցի կայարանի միջեւ: Դրանք շարժվում են բացառապես առանձնացված գծով, որով այլ փոխադրամիջոց չի երթեւեկում: […]

Անցած 1 օրում արձանագրվել է 11 պատահար. 23 մարդ ստացել է վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 6, խարդախության 7 և հարկերից խուսափելու 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով […]

Տուժածներից մեկը վաղը կվիրահատվի

Ռուսաստանի Դաշնության Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։ ՀՀ  5 քաղաքացիները շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։ Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով։

Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել

Աշխարհահռչակ ամերիկացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել։ People ամսագրի փոխանցմամբ՝  61-ամյա դերասանի որդին լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին Լոս Անջելեսում։ Երեխայի մայրը 26-ամյա Ռոզալինդ Ռոսսն է: Փոքրիկին անվանակոչել են Լարս Ջերալդ Գիբսոն:  

Ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը. Կ. Անդրեասյան

«Համախմբում» կուսակցության անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված