10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Սուրիկ Խաչատրյանը պայքարում է «Ծառուկյան» դաշինքի ցուցակում հայտնվելու համար. Փաստ

«Փաստ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չնայած հայտարարել է, թե ինքը քաղաքականությունից այլեւս հեռացել է, սակայն նոր ուղղությամբ սկսել է ինտենսիվորեն քայլեր ձեռնարկել: ««Փաստի» տեղեկություններով և՛ միջնորդավորված, և՛ ուղղակիորեն փորձում է ստանալ Գագիկ Ծառուկյանի «դաբրոն» և հայտնվել նրա դաշինքի ցուցակում (կարևոր չէ` ռեյտինգային, թե` համամասնական):  Եթե հանկարծ իր խնդիրն անլուծելի […]

Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա պատմական է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք մեկնած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով: Սա, իհարկե, արարողակարգային պահանջ է` Կարեն Կարապետյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական, և ոչ թե աշխատանքային այցով: Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով ՌԴ չի մեկնել արդեն մոտ 10 տարի: Վերջին անգամ ՀՀ […]

Արա Բաբլոյանի որդին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ Արաբկիր բժշկական համալիրի սեփականատեր, Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Նա մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Արման Բաբլոյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Այո՛, ես պատրաստվում եմ առաջադրվել, միայն պետք է Հանրապետական կուսակցության խորհուրդը հաստատի, և […]

ԲՀԿ-ում Իշխան Զաքարյանի դեմ դժգոհություն է հասունանում․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է. «ԲՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Իշխան Զաքարյանի դեմ, ով իր ձեռքն է վերցրել նախընտրական ողջ գործընթացի կառավարումը և «շարք է կանգնեցնում» հներին։ Մասնավորապես, վերջիններիս ասվել է, որ ռեյտինգայինով առաջադրվողներն առնվազն 10-15 հազար ձայն պետք է հավաքեն։ Այս հողի վրա տհաճ զրույց է եղել Վարդան Վարդանյանի հետ, որը հակադրվել է՝ ասելով, որ այդ […]

Իսպանիայի թագուհին մրցանակ է հանձնել Ինյեստային

«Բարսելոնայի» եւ Իսպանայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան Սոֆիա թագուհու անվան մրցանակ է ստացել սպորտում ունեցած մեծ ավանդի եւ 2015-ին արդար խաղի համար: Այս մասին  հայտնում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը: 32-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնել է անձամբ թագուհին: Արարողությունը տեղի է ունեցել Մադրիդում գտնվող Էլ-Պարդո պալատում:

Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում վերսկսել է մարզումները

«Ռեալ Սոլթ Լեյքը» սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Ամերիկյան ակումբը հավաք է անցկացնում Արիզոնայում: Այս մասին հաղորդում է ակումբի կայքը: Մարզումներին մասնակցում է նաեւ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հիշեցնենք, որ MLS-ի նոր մրցաշրջանը մեկնարկելու է մարտին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված