02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) բացում է փակագծերը, թե ինչու է լքել ԲՀԿ-ը (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, ով օրեր առաջ հայտարարել էր, որ լքում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, դեռևս որոշում չունի, թե մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Henaran.am-ի հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ դեռևս որևէ առաջարկ չի ստացել.  «Դիմելու էլ մտադրություն չունեմ, զբաղվելու եմ Երդվյալ ազատամարտիկների միությամբ, Աստծուն փառք, ունեմ մի ազնվագույն կառույց նվիրյալներով»: Նա […]

Բելառուսի Գերագույն դատարանը մերժեց Լապշինի բողոքարկումը

Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Բելառուսական Sputnik գործակալությունը տեղեկացնում է, որ Գերագույն դատարանը բլոգերի բողոքարկումը քննել է կես ժամից ավելի քիչ ժամանակահատվածում: Լապշինի փաստաբան Նատալյա Շեկինան տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը դատարանի դահլիճում չի եղել: Նա […]

«Մենք բոլորս հյուր ենք քաղաքականության մեջ» (տեսանյութ)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Արագած Ախոյանը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հանրապետականի ցուցակով, սակայն ՀՀԿ-ին անդամակցելու որոշում դեռևս չունի: «Ընտրությունները կանցնեն, կվերջանան, տեսնենք՝ կընտրվենք, թե ոչ, հետո կորոշեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  Պատգամավորը կառաջադրվի Արագածոտնի մարզից՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Նա նաև հայտնեց, որ այլ կուսակցություններից են եղել առաջարկներ. «Սա, ինչպես բոլորն այնպես էլ ես ունեցել ենք […]

Քո կյանքը կախված է նրանից

Աստծո առաջ դու մեկ բարեխոս ունես՝ Հիսուս Քրիստոսը: Պինդ բռնիր նրանից ու մի թող, որ ոչ մի բան քեզ բաժանի նրանից: Քո կյանքը կախված է նրանից, որովհետև «Որդին կենդանացնում է՝ ում կամենա» (Հովհ. 5:21): Մեծ ցավ է, երբ տեսնում ես մարդկանց, ովքեր իրենց Քրիստոնյա են կոչում, բայց խուսափում են Քրիստոսից, փախենում նրանից, կամ նրա մոտ […]

Նույնիսկ ծիծաղելի է. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը դեռևս չգիտի կուսակցության ցուցակում ընդգրկված լինելու է, թե ոչ: Henaran.am-ի հարցին, թե ցանկություն ունի զբաղվել քաղաքականությամբ, նա դրական պատասխան տվեց: «Ցուցակները հստակեցված չեն և ոչինչ չեմ կարող ասել։ Առաջարկով չեն ցուցակ կազմում, այլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի, կխոսենք։ Ամեն դեպքում բացառում եմ, որ կառաջադրվեմ այլ կուսակցության շարքերում», […]

Դեռ 16 պատգամավոր է ստորագրել

Խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու մասին ՀԱԿ-ի նախաձեռնած փաստաթուղթն այս պահին ստորագրել է 16 պատգամավոր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա ընդգծեց, որ ևս մի քանի պատգամավոր խոստացել է ստորագրել փաստաթուղթը։ ՀԱԿ-ը կշարունակի ստորագրահավաքը մինչև քառօրյայի վերջը։ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է նվազագույնը 27 ստորագրություն։

«Ինքն էլ չգիտեմ՝ ցուցակում կլինեմ, թե ոչ»

«Կարինե Պողոսյանը ՀՀԿ-ն լքեց իր կամքով, և նրա որոշումը պետք է հարգել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Հիշեցնենք, որ Կարինե Պողոսյանը, ով նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի ազգականն է, նրա հեռանալուց հետո լքեց ՀՀԿ-ը: «Ամեն մարդ ինքը պետք է որոշի իր տեղը և անելիքը։ Անկախ նրանից, թե […]

Իմ շուրջ ոչ մի հետաքրքիր իրադարձություն չի ծավալվում. Արսենյան

«Իմ շուրջ ոչ մի հետաքրքիր իրադարձություն չի ծավալվում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Արսենյանը լինելու է ՀԱԿ դաշինքում:

Եթե մենք բոլորին վերցնենք, ոչ Ղարաբաղ կլինի, ոչ Ադրբեջան․ Ժիրինովսկի

«Царьград» հեռուստաընկերության «Чай с Захаром» հաղորդաշարի հերթական հյուրն է եղել Ռուսաստանի Լիբերա-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ով խոսել է Ռուսաստանի՝ նախկին ԽՍՀՄ-ի սահմանները վերականգնելու հնարավորության մասին։ Նա նշել է, որ այդ դեպքում ոչ Ղարաբաղը կլինի և ոչ էլ Ադրբեջանը: «Օրինակ Ղարաբաղը, նրանք երբեք չեն լուծի այդ համակարտությունը։ Մշտական պատերազմ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երբ մենք վերցնենք բոլորին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված