Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությունը
Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությունը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Երկուստեք շեշտվեց, որ Հայաստանի ու Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում մեծ է երկու երկրների խորհրդարանների դերակատարությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: […]





































