15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախագահի կյանքը երկարաձգեցիք. թեժ բանավեճ (տեսանյութ)

«Նախագահի կյանքը դուք քաղաքական դաշտում երկարաձգեցիք»,-այսօր ասուլիսի ժամանակ, դիմելով ՀՅԴ-ական Արմինե Ռուստամյանին, ասաց «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը: «Նախագահի կողքին լինելով՝ աթոռը տակից հանել ենք, դե թող մեկը դա աներ»,-հակադարձեց Ա. Ռուստամյանը: ՀՅԴ-ականը պնդում էր, որ ՀՀ-ի հետ քաղաքական համաձայնության շնորհիվ իրենց ծրագրերն իրագործվեցին: Իսկ Ալեն Սիմոնյանը շեշտում էր, որ սխալ է համագործակցել կոռումպացված իշխանության […]

Պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները. Թուրքմենստանի նախագահն ընդունել է Կարեն Կարապետյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Թուրքմենստան: Վարչապետին Թուրքմենստանի նախագահի նստավայրի ընդունելությունների պալատում ընդունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Թուրքմենստանի նախագահը ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանն Աշխաբադում՝ նշել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով և ավելացրել, որ նման պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ […]

ՀՀ վարչապետի օրակարգը Թուրքմենստանում

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի կառավարության անդամներին՝ նախարարների կաբինետի տեղակալ Դադեբայ Ամանգելդիևի գլխավորությամբ: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հայկական կողմից  ներկայացված առաջարկություններն ունեն մեծ հեռանկար ու կարող են խթան  դառնալ երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման համար։ Կողմերն ընդգծել են, որ կառուցողական համագործակցությունը, այդ թվում միջկառավարական հանձնաժողովի […]

Կվերցնի՞ մանդատը (տեսանյութ)

«Դուք հիշում եք հարցազրույցը, բայց չեք հիշում հարցազրույցի հաջորդ միտքը, որ եթե լինեն ֆորսմաժորային զարգացումներ, ապա Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի, իսկ ղարաբաղյան հարցում ունենք մի իրավիճակ, որը կարող է լինել ֆորսմաժորային»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ է հիմա փոխվել, որ առաջին […]

«Ի՞նչ աներ, եթե նախարար է, բոլոր ՀՀԿ-ականներին բռնե՞ր, ազատե՞ր» (տեսանյութ)

«Ելք» դաշինքը պատրաստվում է այսօր կամ վաղը դիմել ԿԸՀ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու համար՝ հաշվի առնելով հրապարակված ձայնագրությունները, որտեղից երևում է, որ ՀՀԿ-ական մոտ 130 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ցուցակագրումներ են անում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը: «Ինձ համար զարմանալի ու ցավալի է, որ տարիներ շարունակ մեր իշխանությունները […]

Հարված եկեղեցուն

Երուսաղեմի Հայոց Պատրիարք  Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը  առաջարկել էր, որ Քրիստոսի սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցելու արտոնություն տրվի նաեւ Անգլիկան եկեղեցուն: Այս հայտարարությունը հակասական արձագանք գտավ և այսօր՝ մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ լրագրող Գոհար Արշակյանը, մանկավարժ Սոսե Ղլեջյանը  և տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը անդրադարձան այդ […]

Քաղաքական ուժերն Արցախի հարցին հպանցիկ են անդրադառնում․ քաղաքագետ

Արցախյան հարցին քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում այնքան էլ չեն անդրադառնում։ «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ միայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է, որ իր քարոզարշավում խոսում է Արցախից, այն էլ պարզապես բառերով քողարկված քարոզ է: «Մնացածները Արցախի հարցին անդրադառնում են շատ հպանցիկ, ընդհանուր բառերի դիրքորոշմամբ: Մենք որպես ընտրող չենք տեսնում […]

«Ինչպես համագործակցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իրանի հետ»

Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային առեւտրի խոշոր հանգույց, ունենալ տեղական հումքով գործող առաջատար արդյունաբերություն եւ զարգացած գյուղատնտեսություն: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար արտաքին քաղաքականությունն ունի մեծ նշանակություն։ […]

«ՕՐՕ-ն տապալել է պլան A-ն, B-ն»

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  քարոզարշավի կազմակերպման, ինտենսիվության և մեթոդաբանության տեսակետից իրենք առաջատարն են, առաջատարներից է նաև «Ծառուկյան» դաշինքը։ Անդրադառնալով ՕՐՕ դաշինքին՝ Աշոտյանը շեշտեց. «Ակնհայտ է նաև, որ նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը տապալեց պլան A-ն, խոսքը ՕՐՕ դաշինքի մասին է»: Աշոտյանը  բացատրեց՝  պլան A-ն լուրջ քարոզարշավն էր, հեղինակությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված