05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Ի՞նչ աներ, եթե նախարար է, բոլոր ՀՀԿ-ականներին բռնե՞ր, ազատե՞ր» (տեսանյութ)

«Ելք» դաշինքը պատրաստվում է այսօր կամ վաղը դիմել ԿԸՀ ՀՀԿ-ի գրանցումն անվավեր ճանաչելու համար՝ հաշվի առնելով հրապարակված ձայնագրությունները, որտեղից երևում է, որ ՀՀԿ-ական մոտ 130 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ցուցակագրումներ են անում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը: «Ինձ համար զարմանալի ու ցավալի է, որ տարիներ շարունակ մեր իշխանությունները բղավել են խոսքի ազատության մասին, բայց ոչ մի ՀԸ այս թեմայի մասին չի խոսում, սա մի մեծ թեմա է, որ նորմալ երկրներում պատճառ կհանդիսանար՝ այդ կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի արձագանքին այս ձայնագրությունների վերաբերյալ, ապա Ա. Սիմոնյանը շեշտեց. «Ծիծաղելի էին իրենց ասածները: ՀՀԿ-ն այս մանկավարժների գործի շրջանակում հայտնվել է ծիծաղելի դրության մեջ, իսկ դատախազությունը սպասելու է քաղաքական որոշման»:

ՀՅԴ-ից առաջադրված պատգամավորության թեկնածու Արմինե Ռուստամյանն ընդգծեց, որ չնայած իրենց կուսակիցն է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, սակայն նա թույլ չէր տա նման բան: Դիտարկմանը, թե ամեն դեպքում փաստերը կան, նա արձագանքեց.

«Ի՞նչ աներ, եթե նախարար է, բոլոր ՀՀԿ-ականներին բռնե՞ր, ազատե՞ր»:

Ըստ նրա՝ կարելի է մշակել նախագիծ, որով պարտադիր դառնա, որ ուսումնական հաստատությունների ղեկավարներն անկուսակցական լինեն:

Արձագանքելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ի տարբերություն ուրիշների, որ տանիքից տանիք են ցատկում, իրենք լուրջ մոտեցումներ ու ծրագիր են առաջ քաշում՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա ասում է մի երկրի ղեկավար, որի կառավարման տարիներին մենք ունեցել ենք տարածքային կորուստներ, ով ուժի է եկել «մարտի 1»-ով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ