18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կալանավորը փախել է

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված` կալանավորի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ կարգով չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 03.02.2017թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման […]

Շտապօգնության նոր մեքենաներն արդեն մարզերում են

Շտապ բժշկական օգնության ծառայությունը ոչ միայն  ռազմավարական, այլև սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող, առողջապահության համակարգի ամենաօպերատիվ  և մատչելի ծառայություններից մեկն է:  Այդ իսկ պատճառով  կառավարությունը քայլեր է իրականացնում բնակչության համար կարևոր այս ծառայության մատչելիությունը բարձրացնելու և ժամանակակից սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ: Հերթական ձեռնակը միտված էր հանրապետության դժվարանցանելի հատվածներում ծառայության հասանելիության  ապահովմանը։  ՀՀ առողջապահության նախարարության կողմից վերջերս ձեռք […]

Մարտի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 31-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Թերեզա Սարգսյանը և ՀԿԿ պատգամավորության թեկնածու Դմիտրի Ադաբաշյանը: ԹԵՄԱ՝ ԱԺ ընտրություններ. նախընտրական քարոզարշավ. նախընտրական ծրագիր. քարոզարշավի ամփոփում:

Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար. նախարար/տեսանյութ/

«Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար» ,-այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով  Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ըստ որի իրենց հաղթանակի դեպքում 15 մլրդ դոլարի ներդրում կբերի Հայաստան: «Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար: Եթե մենք նայենք իրատեսության […]

Այս անգամ կազմելու ենք «Ծառուկյան» դաշինքի կառավարությունը

«Գագիկ Ծառուկյանին ասել են` կլինի՞ կոալիցիա, նա ասել է այո, եթե մենք մեծամասնություն չունենանք: Իշխող կուսակցության հետ կոալիցա կազմելու վերաբերյալ նա հստակ ասեց, որ ես իմ պատիվը չեմ վաճառում: Այս պահին, սակայն, մենք կոալիցիայի հարց չենք քննարկում»,-այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ այս անգամ ձևավորելու են […]

Ես չեմ հավատում. նախարարը ներդրումներից/տեսանյութ/

Տնտեսական զարգաման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր և իրատեսական է համարում 15 միլիարդի ներդրումը, ասաց, որ իրատեսական է համարում այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան: «Այն դեպքում է իրատեսական, երբ կա ներդրումային ծրագիր, կա ֆինանսավորող և կա իրականացնող: Այդ երեք հանգամանքերի դեպքում նոր […]

«Սարսափով եմ պատկերացնում, թե ինչի ենք բախվելու տեղամասերում կիրակի օրը»

«Թեև, իմ տեղեկություններով, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շատ կուզենար, որ դպրոցները լինեին նախարարության ենթակայության տակ, բայց համայնքապետերն  ասում են, որ այդ դեպքում մեզանից այսքան ձայներ չակնկալեք: Դաշնակցությունը չի կարողանում բերել իր ենթակայության տակ, ապակուսակցականացնել դպրոցները, ինչը նշանակում է որ ՀՅԴ-ի ձայնը լսելի չէ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը: Նա նշեց, որ […]

Դիմել են ԿԸՀ

Մամուլով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ի աջակցություն ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Արսենյանի, Գորիսում քարոզչություն է իրականացնում, հանդիպումներ ունենում ընտրողների հետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկարաժամկետ դիտորդները ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզչության մշտադիտարկման ընթացքում արձանագրել են, որ հիշյալ գործունեության շրջանակում Սուրիկ Խաչատրյանը հանդիպումներ է ունենում նաև Թիվ 12 […]

Հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ: 2017թ. մարտի 29-ին՝ ժամը 14:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևանի Այգեձոր փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կախված վիճակում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված