11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Այս անգամ կազմելու ենք «Ծառուկյան» դաշինքի կառավարությունը

«Գագիկ Ծառուկյանին ասել են` կլինի՞ կոալիցիա, նա ասել է այո, եթե մենք մեծամասնություն չունենանք: Իշխող կուսակցության հետ կոալիցա կազմելու վերաբերյալ նա հստակ ասեց, որ ես իմ պատիվը չեմ վաճառում: Այս պահին, սակայն, մենք կոալիցիայի հարց չենք քննարկում»,-այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարեց, որ այս անգամ ձևավորելու են «Ծառուկյան» դաշինքի կառավարությունը, եթե ՀՀԿ-ը չգնա կեղծիքների:

«Բայց եթե չստացավ մեծամասնություն, այլ ստացավ 40 տոկոսից բարձր ձայն, այդ դեպքում մենք ենք որոշելու, թե որ քաղաքական ուժի հետ ենք կազմելու կոալիցիա:

ՀՀԿ-ը 2 վտանգավոր մեսիջ է փորձում ներարկել, որ քաղաքացի քո ձայնից բան կախված չէ, և որ մեր դաշինքը գնալու է կոալիցիայի ՀՀԿ-ի հետ»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ