18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առյուծի բաժինը /տեսանյութ/

Ապրիլի երկուսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունն  ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած  հարցումների՝ կարող է հավաքել ընտրողների ձայների 45,5 տոկոսը: 35,5 տոկոսը   իր քվեն կտա «Ծառուկյան» դաշինքին, մնացած ուժերը միասին կարող են հավաքել 19-20 տոկոս ձայներ:  Այսօր այս մասին «հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Բանախոսը շեշտեց՝ Երևանում և մարզերում […]

Ո՞վ են սրանք, իհարկե` Արտակ Սարգսյան. միջադեպ «Ելքի» երթի ժամանակ

«Ելք» դաշինքի երթի մեկնարկից մի փոքր հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտաարում էր ցուցակի առաջին 3 ներկայացուցիչների անունները, մի քաղաքացի բացականչում էր Արտակ Սարգսյան: «Ելքի» ներկայացուցիչները փորձեցին հեռացնել այդ քաղաքացուն երթից: Henaran.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ում անունն է բարձրաձայն վանկարկում: «Ո՞վ են սրանք, իհարկե, մենակ Արտակ Սարգսյան»,-ասաց քաղաքացին, ով չներկայացավ ու հեռացավ: Մանրամասները` տեսանյութում;

Սերժ Սարգսյանը Մալթայում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին (ֆոտո)

Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է համաեվրոպական քաղաքական ամենամեծ ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի երկրորդ լիագումար նիստին և դրան հաջորդած գագաթնաժողովի քննարկումներին:

Մեկնարկել է «Ելքի» քայլերթը /տեսանյութ/

«Ելք» դաշինքը քիչ առաջ Տերյան փողոցից սկսեց իր ամփոփոիչ քայլարշավը Երևանի փողոցներում: Դաշինքի առաջին 3 համարներն ուղղորդում են շարժումը: Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարում է, որ ելք կա, մյուսներն էլ են այս կոչով դիմում անցորդներին հայսատանը համակած հուսահատության փոսից ելք կա Մանրամասները` տեսանյութում:

Բարենպաստ պայմաններ գործարարների համար

Կառավարությունն ընդունել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք որոշումներ: Ինչպես նշել է  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, նախորդ շաբաթ հասարակությանն է  ներկայացվել հարկային, մաքսային բարեփոխումների առաջին  փուլը: «Գործարար աշխարհի կողմից այն շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել,  և Ձեր հանձնարարականով մենք արդեն ձեռնամուխ ենք եղել երկրորդ փուլի աշխատանքներին: Այսօր երեք նախագիծ արդեն […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին

Մարտի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդթին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային և ԵԱՀԿ Խորհրդարական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի:

«Գագիկ Ծառուկյանին ճանաչողները մի բան լավ գիտեն»

ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանը նորմալ է գանահատում ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավը: Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով քարոզարշավի ընթացքը` նա ասաց. «Դրա վառ վկայությունն է այն, որ մեր հանդիպումները բազմամարդ են: Ես գտնում եմ, որ մեծ է ոգևորությունը, և հավանաբար, պետք է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը որոշակիորեն նոր իրավիճակ է […]

Դատապարտում են

2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հասարակական կազմակերպության հանրային լայն հնչեղություն և արձագանք ստացած ուսումնասիրության հրապարակումից երկու օր անց  լրատվակայն կայքերից […]

Տեղեկություն չունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ։ «Այս պահին ես տեղեկություն չունեմ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ: Եթե նման տեղեկություն լինի, ես կփոխանցեմ ձեզ այն»,- հայտարարել է Զախարովան: Հիշեցնենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված