17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Սարսափով եմ պատկերացնում, թե ինչի ենք բախվելու տեղամասերում կիրակի օրը»

«Թեև, իմ տեղեկություններով, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շատ կուզենար, որ դպրոցները լինեին նախարարության ենթակայության տակ, բայց համայնքապետերն  ասում են, որ այդ դեպքում մեզանից այսքան ձայներ չակնկալեք: Դաշնակցությունը չի կարողանում բերել իր ենթակայության տակ, ապակուսակցականացնել դպրոցները, ինչը նշանակում է որ ՀՅԴ-ի ձայնը լսելի չէ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը:

Նա նշեց, որ «Ելքի» բակից բակ քայլելու քարոզարշավային մեթոդն ընդունելի ու ողջունելի է դարձել հասարակության կողմից:

Միաժամանակ, նա մտահոգիչ է համարում այն, որ հասարակությունը լավ չի տիրապետում, թե ինչպես է կատարելու ընտրությունը ԸՕ-ի փոփոխությունների պատճառով: «Սարսափով եմ պատկերացնում, թե ինչի ենք բախվելու տեղամասերում կիրակի օրը, մարդիկ տեղյակ չեն ընտրակարգից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ