14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վաշինգոտնում Հայոց ցեղասպանության գրադարան է բացվել

Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբաններին և հետազոտողներին այսուհետ հնարավորություն կընձեռվի օգտվելու Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության գրադարանի մոտ 5000 հրատարակություններից, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանն ու Էրիկ Նազարյանն այցելել են առաջնագիծ (ֆոտո)

«Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախում գտնվող կինոռեժիսորներ Էրիկ Նազարյանն ու Ատոմ Էգոյանը, դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Արցախի ՊԲ-ից   հայտնում են, որ առաջնագծում սփյուռքահայ աշխարհահռչակ մշակութային գործիչները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային […]

Լեւոն Մնացականյանը մի շարք զորամասերում արտագնա ծառայողական խորհրդակցություններ է անցկացրել

Ապրիլի 5-ին եւ 6-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հյուսիսային եւ կենտրոնական ուղղության մի շարք զորամասերում անց է կացրել արտագնա ծառայողական խորհրդակցություններ: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ինչպես ներզորամասային, այնպես էլ համաբանակային նշանակության հարցեր, համապատասխան պաշտոնատար անձինք բանակի հրամանատարի կողմից ստացել են ցուցումներ եւ հանձնարարականներ:

Սահմանին լարված է. Արցախի ՊԲ հայտարարությունը

Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 12:40-13:15-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ: Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել […]

Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է

Թուրքիայի վճռաբեկ դատարանը կասեցրել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման գործընթացը: Եկեղեցին պետականացնելու որոշումը կայացվել էր  2016 մարտի 21-ին նախարարների խորհրդի կողմից: Բացի Սուրբ Կիրակոսից կառավարության որոշմամբ պետք է պետականացվեին նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին,  հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցին և բողոքական եկեղեցին: Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկել էր […]

«Գոնե մեկ ապացուց ունե՞ք».նախարարը՝ լրագրողին /տեսանյութ/

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նկատում է, որ ՀՀԿ-ն հաղթել է քանի որ վստահություն է վայելում: Այս մասին նա նշեց այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու հետ կապված հարցին նախարարը արձագանքեց.«Գոնե մեկ ապացուց ունե՞ք»: Մանրամասները՝ տեսանյութում:

Հրաչյա Գևորգյանը շատ մարդու էր խանգարում.ՔԿՀ-ում մահացած դատապարտյալը շատ բան գիտեր

Արդեն հայտնել ենք, որ երեկ՝ ապրիլի 5-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը: Հրաչյա Գևորգյանը ունեցել է մի շարք հիվանդություններ և տարիներ շարունակ գտնվել է Հելսինկյան ասոցիացիայի ուշադրության ներքո: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանը ընդգծեց, որ Հրաչյաի մի շարք հիվանդություններից մեկի մասով նա արդեն ունակ չէր պատիժը կրելու և դրա […]

Լյուդմիլա Պուտինայի ու նրա նոր ամուսնու բացառիկ լուսանկարները /ֆոտո/

Ռուսական StarHit հանդեսը բացառիկ լուսանկարներ է հրապարակել, որոնցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինն է՝ Լյուդմիլան, իր նր ամուսնու՝ Արթուր Օչերետնիի հետ։ Զույգին հաջողվել է լուսանկարել Լոնդոնի օդանավակայանում։  Հարկ է նշել, որ ՌԴ նախկին առաջին տիկնոջ երիտասարդ ամուսինը /նա 39 տարեկան է/, ապրում է Լոնդոնում, եւ կինն էլ հաճախ մեկնում է Լոնդոն։ А       […]

Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված ցուցահանդես

Երևանի քաղաքապետարանի և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ  Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Արցախի նոր սերնդի ինը արվեստագետների շուրջ 6 տասնյակ աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ և գրաֆիկա: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված