14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ միայն մեկ հարց է քննարկվել՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցության հարցը: «ՀՀԿ-ը, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով որոշել է, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը»,-հայտարարեց նա: Ցուցակը բաղկացած է 100 հոգուց, երկրորդ […]

Եթե Աստծուց մի բան եք խնդրում ու չեք ստանում, ապա 2 պատճառ կա

Եթե Աստծուց մի բան եք խնդրում ու չեք ստանում ապա 2 պատճառ կա, սովորեցնում են եկեղեցու հայրերը: Կամ թախանձագին չեք խնդրում, կամ էլ ձեր խնդրածն օգտակար չէ ձեր փրկության համար: «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կտա նրան» (Ավետարան ըստ Մաթևոսի 7:9): Արմեն Հարեյան

ՍԱՍ-ի Արտակի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհակալ եմ ցուցաբերած վստահության համար, անչափ երախտապարտ եմ ինձ տրված յուրաքանչյուր քվեի համար՝ քվեի, որը վստահ գործելու հնարավորություն է տալիս ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի: Հավատացնում եմ, որ Ազգային Ժողովում, ինչպես նաև առօրյա կյանքում, շարունակելու եմ կանգնել յուրաքանչյուրիդ կողքին՝ արձագանքելով ծառացած խնդիրներին ու աջակցելով դրանց լուծմանը: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ […]

Ի՞նչի պիտի տխուր լինեմ. Քոչարյանի խնամին չի լինի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, ով նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է, չի լինելու այս խորհրդարանում: Henaran.am-ը նրանից հետաքրքրվեց, թե տխուր չի արդյոք, ինչին նա պատասխանեց. «Չէ, ի՞նչի պիտի տխուր լինեմ»: Մեր դիտարկմանը, թե այլևս խորհրդարանում չի լինելու, նա ասաց. «Տխուր լինելու առիթ չեմ տեսնում»: Այլ հարցերի նա չպատասխանեց:  

Զարուհի Փոստանջյանն էլ

Պրակտիկորեն արդեն նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիտարկում է Երեւանի ավագանու առաջի­կա ընտրություններին որպես քաղաքապե­տի թեկնածու առաջադրվելու հարցը: Այս մասին «Երկիր ծիրանի» նորաստեղծ կու­սակցության ղեկավարն ասել է «Ազատու­թյանը»:  Հիշեցնենք, Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 31-ին: Իշխող ՀՀԿ-ի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: 

Ինչպես կարող ես բերել Աստծո օրհնությունները քո կյանք

Հիշեք հետեւյալը՝ երբ դուրս եք գալիս ձեր կաղապարից ու սկսում եք Աստծո խոսքով մտածել, դուք դուրս եք գալիս սահմանափակումների կաղապարից եւ մտնում եք Ամենազոր Աստծո անսահման ուժի մեջ։  Իսկ նրա ուժն իրականում անսահման է։ Աստված կարող է լուծել այս աշխարհի յուրաքանչյուր ֆինանսական խնդիր։ Դրանք բոլորն իրար հետ վերցրած Աստծո համար դժվարություն չեն ներկայացնում։ Դուք կարող […]

Գաղտնի են պահում

Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Արթուր Այվազյանի «Մանախի» միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորա­պես ըստ մամուլի միջադեպի մասնակից է եղել նաեւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ազգականը` Գոռ Հարությունյանը, ում անվան շրջանառությունն ամեն կերպ փորձ է արվում կոծկել: Ըստ նույն աղբյուրի` դատախազի ազգականը միջադեպի պահին եղել է «Մանախի» հետ: 

Էրդողանը վաղը կարող է զորքը մտցնել Հայաստան. թուրք պատգամավորն ահազանգում է

Էրդողանը վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան: Հավատացեք` դա հավասար կլինի ինքնասպանության: Երկիրը կմասնատվի: Թուրքական Vitrinhaber-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքի­այի գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մուհարեմ Ինջեն: Թուրք պատգա­մավորը խոսել է Թուրքիայում առաջիկա­յում սպասվող սահմանադրական փոփո­խությունների հանրաքվեի մասին և զգու­շացրել, թե այն ինչ վտանգավոր հետև­անքներ կարող է ունենալ: «Այո» ասելով պատերազմ սկսելու իրավունք […]

Արամ Մանուկյանի վիճակը «ծանրացել է»

«Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է:  Այս մասին Henaran.am -ի թղթակցին հայտնեց Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է նաեւ ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածը՝ Գույքի ոչնչացում: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված