Հրաչյա Գևորգյանը շատ մարդու էր խանգարում.ՔԿՀ-ում մահացած դատապարտյալը շատ բան գիտեր
Արդեն հայտնել ենք, որ երեկ՝ ապրիլի 5-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը:
Հրաչյա Գևորգյանը ունեցել է մի շարք հիվանդություններ և տարիներ շարունակ գտնվել է Հելսինկյան ասոցիացիայի ուշադրության ներքո:
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանը ընդգծեց, որ Հրաչյաի մի շարք հիվանդություններից մեկի մասով նա արդեն ունակ չէր պատիժը կրելու և դրա համար իրենք բազմաթիվ անգամ դիմել են արդարադատության համակարգի պատկան մարմիններին, սակայն միշտ ստացել են պատասխան, որ պատժի կրումից ազատելու բավարար հիմքեր չկան:
Կարապետյանցը նկատեց, որ իրեն տրամադրված տեղեկության համաձայն, որը ի դեպ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում է տրվել Հրաչյա Գևորգյանը մահացել ել ժամը 5-ի սահմաններում: Ինքը այդ մասին տեղեկացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից զանգահարած կալանավորից: Ավելի ուշ իր հետ կապվել են նաև ՔԿՀ աշխատակիցները և ասել, որ առավոտյան կատարվելու է դիահերձումը:
«Էջմիածնում եղել է դիահերձում և առաջարկել են մասնակցել, սակայն ժամանակ չի տրվել փորձագետ հրավիրելու համար և դրանում ես դիտավորություն եմ տեսնում»,-ասաց Նինա Կարապետյանցը և հավելեց, որ Հրաչյա Գևորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը ևս կապվել է իր հետ և ասել, որ քննիչները անընդհատ իրեն անհանգստացնում են և պահանջում, որ դիահերձմանը հարազատներից որևէ մեկը ներկա լինի:
« Մայրը ինձ առաջարկեց ու ես անկեղծ ասած չգնացի, որ իրենց գործողություններին լեգիտիմություն չհաղորդեմ»,-ընդգծեց իրավապաշտպանը:
« և վերջին նամակներում, որպես հետագրություն գրում էր՝ «Նուբարաշեն» բիզնես կենտրոն»,-նշեց Կարապետյանցը:
Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանն էլ ընդգծեց, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող և ծանր վիճակում գտնվող Հրաչյա Գևորգյանին մեղադրել են սիմուլիացիայի մեջ, մինչդեռ վերջինս տառապում էր պարկինսոնի հիվանդությամբ:
Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ նկատեց, որ ՔԿՀ-ում քիչ թե շատ մարդավարի ապրելու համար ֆինանսներ են պետք և ՔԿՀ-ն իրականում կոռումպացված է:
Իրավաբապաշտպանները նկատեցին, որ ՔԿՀ-ում գտնվող մարդը ապրանքի կարգավիճակում է և ընդգծեցին, որ Հելսինկյան ասոցիացիան չի լռելու և պայքարելու է, որ Հրաչյա Գևորգյանի մահվան պատասխանատուները պատժվեն: